«Ներկայացվող ծրագրում ընդգրկված է 2021, 2022 և 2023 թվականների սուբվենցիոն 28 ծրագիր, որոնցից մեկականը 2021 և 2023 թվականներին են»,-կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերին պետության համաֆինանսավորման հերթական որոշման նախագիծը: Նախագծով 8 մարզպետարանի հատկացվեց 999 մլն դրամ:
«Այս որոշումն էլ եթե հաշվենք՝ 8 մլրդ 977 մլն այս տարի արդեն կառավարությունը հատկացրել է մարզերին և համայնքներին, որը նաև համեմատության մեջ առաջընթաց թիվ է, եթե նայենք 2021, 2022 թվականները: 2021 թվականին այդ գումարը 4.7 մլրդ էր, 22 թվականին՝ 5.9, իսկ հիմա մոտեցել ենք 9 միլիարդի: Այն նաև մեր այն որոշումների արդյունք է, որ մենք ծրագրերը տեղափոխել ենք, մեկ տարի ավելի շուտ ենք ընդունում, ինչը բերում է նրան, որ կարողանում են համայնքների մրցութային գործընթացները և շինարարությունն ավելի վաղ սկսել»,-հայտնեց սանոսյանը: Նախարարը տեղեկացրեց, որ 2023 թվականի բոլոր ծրագրերն արդեն հաստատվել է, վերջնարդյունքում եղել է 259 հայտ, որոնք կազմում են շուրջ 87 մլրդ դրամ, որից 46 մլրդ դրամը պետության մասնաբաժինն է: «Մենք 12 ծրագիր վերադարձրել ենք համայնքներ, մնացած 259 ծրագիրը, որոնք հաստատել ենք, դրանցից 2-ն արդեն ավարտվել է, որոնցից մեկին այսօր գումար հատկացրինք»,-հայտնեց Սանոսյանը և հավելեց, որ 24-ում շինարարություն է ընթանում, մի մասում մրցութային գործընթացներ են, 47-ում մրցութային պայմանագրերը կնքվել են, իսկ մյուսներում գործընկերները համապատասխան փոփոխությունները, շտկումներն են անում որպեսզի նախապատրաստեն մրցութային գործընթացին: Նա նաև հայտարարեց, թե կառավարությունը ոչ մի ծրագիր գումարի համար համայնքներին հետ չի վերադարձնում, այլ առաջարկում է մեկ անգամ էլ քննարկել դրանց իրականացման նախընտրելիությունը:
11:05
10:38
10:15
09:49
09:33
09:19
09:02
17:21
17:18
17:03
16:48
16:27
16:05
14:42
14:25
14:04
13:49
13:35
12:23
12:09
10:15 17.04.26
16:05 16.04.26
14:04 16.04.26
17:21 16.04.26
12:23 16.04.26
10:15 16.04.26
17:18 16.04.26
12:09 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44