Ճապոնիայի Նագանո քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է 31-ամյա տղամարդու՝ կապված զանգվածային հրաձգության և դանակահարության հետ: Միջադեպի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով NHK պարբերականին:
Ձերբակալված Աոկի Մասանորին Նականոյի քաղաքային ժողովի խոսնակ Աոկի Մասամիչիի որդին է:
Կասկածյալը երեկվանից փակվել էր իր հոր տանը: Նա տնից դուրս է եկել այս առավոտյան ժամը 4:30-ին, և ոստիկանությունը ձերբակալել է նրան
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, մայիսի 25-ին Ճապոնիայի Նագանոյի պրեֆեկտուրայում տղամարդը դանակահարել էր մեկ կնոջ, իսկ երբ դեպքի վայր էին ժամանել ոստիկանները, նա կրակ էր բացել նրանց ուղղությամբ՝ սպանելով երկուսին:
Ավելի ուշ հաստատվել է, որ դեպքի վայրում ևս մեկ կնոջ մարմին է հայտնաբերվել:
Կասկածյալը փախուստի էր դիմել և փակվել իր հոր տանը, որտեղից փախել էին երկու կանայք, այդ թվում՝ կասկածյալի մայրը:
NHK-ն նշում է, որ Ճապոնիայում հազվադեպ են հրաձգություններ տեղի ունենում, քանի որ այնտեղ շատ դժվար է հրազեն ձեռք բերելը: Անցյալ տարի, ըստ լրատվամիջոցի, հրազենի կիրառմամբ միայն 9 միջադեպ է տեղի ունեցել, որոնց հետևանքով 4 մարդ է մահացել:
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
10:03
18:42
18:33
17:34
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02