ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր անդրադարձավ ՔՊ-ականների կողմից շրջանառված թեզին, թե, իբր, Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ բանակում անգամ 80-ականների զենք չի եղել: «Եթե Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածում զենք-զինամթերք, սպառազինություն չի եղել, Բաքվի ավարների պուրակում այդ ի՞նչ 5 միլիարդ դոլարի զենք-զինամթերք ու տեխնիկա է ցուցադրվում»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց նա: Աբրահամյանի խոսքով, եթե Հայաստանն այսօր ունենար այն սպառազինությունը, որը ներկայացվում է 80-ականների, 70-ականների, նույնիսկ 60-ականների, ապա այսօր նման բալանսի պայմաններում կարող էր ապահովել իր պաշտպանությունն ու անվտանգությունը:
«Ժամանակ առ ժամանակ, երբ խոսվում է հրետանու աշխատանքի մասին, խոսվում էր և՛ Սոթքի դեպքերի ժամանակ, և՛ 2022 թվականի սեպտեմբերյան մարտական գործողությունների ժամանակ, այդ ի՞նչ հրետանի է այդ խնդիրը լուծել, այդ հրետանին, որի մասին խոսվում է, 60-70-ակաների հրետանի է ու եթե ես լինեի որոշում կայացնողն ու հնարավորություն ունենայի այդ տիպի հրետանային միջոցներ ունենալ, անպայման ձեռք կբերեի: Հայաստանը չունի այլընտրանք, այն, ինչ էլ ձեռք է բերվում կա՛մ զիջում է, կա՛մ էլ մոտավորպես անալոգն է 70-ականների զենք-զինամթերքների»,- նշեց նա: «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարի խոսքով՝ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածում Հայաստանն ուներ զինտեխնիկա, որոնք արտադրության առումով 2000-ականների էին, կար «Սմերչ», «Իսկանդեր», «Տոչկա-Ու» և այլն: Ըստ նրա՝ այս թեմայի շրջանառումը ՔՊ-ի կողմից նպատակ ունի ցույց տալու, որ Հայաստանը պարտվել է, քանի որ ոչինչ չուներ, ծանր ժառանգություն են ձեռք բերել: «Գիտեք, այս իշխանությունը բարոյական իրավունք չունի խոսելու սպառազինության մասին, որովհետև իր ձեռքբերած սպառազինությունը, որն արտահայտվում էր ՍՈՒ-երի միջոցով, նույնիսկ կիրառման ենթակա չի եղել»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը
11:05
10:38
10:15
09:49
09:33
09:19
09:02
17:21
17:18
17:03
16:48
16:27
16:05
14:42
14:25
14:04
13:49
13:35
12:23
12:09
10:15 17.04.26
16:05 16.04.26
14:04 16.04.26
17:21 16.04.26
12:23 16.04.26
17:18 16.04.26
10:15 16.04.26
12:09 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44