Հայաստանում կոռուպցիան արմատախիլ անելը պետական քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը պետք է լինի: Ըստ էության կոռուպցիան, լինելով անձնական օգուտ ստանալու նպատակով ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահման ձևերից մեկը, մեծ վնաս է հասցնում մեր երկրին:
Կոռուպցիայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է համակարգային մոտեցում, որը կենթադրի կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության իրականացում: Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ անհնար է կոռուպցիայի դեմ էֆեկտիվ պայքար մղել, եթե դրա համար համապատասխան միջավայր չի ստեղծվում, որը արգելք կհանդիսանա կոռուպցիոն դրսևորումների համար:
Այս խնդրի շուրջ խոսել է վարչապետ Կարեն կարապետյանը հեռուսաընկերությունների հետ ունեցած իր հարցազրույցում: Նա մասնավորապես նշել է. «Համոզված եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի մեջ խիստ անհրաժեշտ է մաքսիմալ վերացնել այն միջավայրը, որը ստեղծում է այդ հնարավորությունը, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարելով, N-եորդ կոռուպցիայի դեմ կառույց ստեղծելով կոռուպցիան չի վերանում, եթե միջավայրը չի փոխվում»:
Իսկապես՝ անիմաստ է հակակոռուպցիոն պայքարում հաջողություների հասնել, եթե չփոխվի այն միջավայրը, որը նպաստում է կոռուպցիայի ծաղկմանը: Միայն առկա միջավայրի փոփոխության արդյունքում է, որ կոռուպցիան դուրս կմղվի և արդյունքում կնվազեն քաղաքացիների կոռուցիոն մղումները:
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
16:25 08.05.26
17:25 08.05.26
16:51 08.05.26
13:02 08.05.26
16:06 08.05.26
15:29 08.05.26
14:23 08.05.26
17:09 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44