Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հունիսի 8-ին, ընդունել է ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյի գլխավորած պատվիրակությանը:
ՄԻՊ-ից NEWS.ma-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի կողմից իրականացվող ծրագրերի կարևորությունը, անդրադարձել ԱՄՆ Պետքարտուղարության կողմից Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին վերաբերող զեկույցներին:
Հանդիպման շրջանակում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում փաստահավաք աշխատանքների արդյունքում վեր հանված խնդիրները, ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ուժերի ներկայության ու գործողությունների հետևանքով սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների խախտումները:
Պաշտպանն այս համատեքստում ընդգծել է, որ քաղաքական և տարածքային որևէ հանգամանք չի կարող գերակայել մարդու իրավունքների պաշտպանության ու երաշխավորման անհրաժեշտության նկատմամբ:
Անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեության առաջնահերթություններին, այդ թվում՝ խաղաղ հավաքների իրավունքի ապահովմանը, ընտանիքում բռնության դեմ պայքարին, երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը։
Պաշտպանն ընդգծել է նաև իր մանդատի շրջանակում անհանդուրժողականության, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի հաստատակամությունը:
Իր հերթին, Ջոն Ալելոն շնորհավորել է Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու առթիվ:
Առաքելության տնօրենը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվող ծրագրերի մանրամասները:
Կողմերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը շարունակելու և առավել զարգացնելու պատրաստակամություն են հայտնել:
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
16:03
15:49
15:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02