Այսօր՝ հունիսի 10-ին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է մեր հավատքի հոր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից։ 301թ․Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է, որը սկիզբ դարձավ հայոց մեծ դարձի։ Կապանում այս տոնն առանձնահատուկ է նշվում, քանի որ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Մակար վրդ. Հակոբյանի օրհնությամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելն ի վիրաբ» տոնի օրը հռչակվել է նաև Վահանավանքի ուխտի օր։ Կապանի համայնքապետարանից հայտնում են, այդ առիթով վանքում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ՝ Մեղրիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ռաֆայել քահանա Խաչիկյանի ձեռամբ և թեմի հոգևոր հայրերի մասնակցությամբ: Պատարագից հետո եկեղեցու բակում կազմակերպվել է մատաղի հյուրասիրություն, թեյախմություն և տոնական միջոցառում՝ մշակույթի կենտրոնի պարային խմբերի և մենակատարների մասնակցությամբ։ Եկեղեցին լեցուն էր բազմաթիվ հավատացյալներով և Հայաստանի տարբեր համայնքներից իրենց հոգևոր հովիվներով ժամանած ուխտավորներով: Ս․ Պատարագին մասնակցում էին նաև Կապան համայնքի ղեկավարի տեղակալներ Գոռ Թադևոսյանը, Մեսրոպ Արզումանյանը, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը և վանքի այս տարվա խաչքավոր Սմբատ Մարտիրոսյանը։
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
16:03
15:49
15:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02