Վաղ փուլերում Ուկրաինայի հակահարձակումը ավելի քիչ հաջողություն ունի, իսկ ռուսական ուժերն ավելի շատ կոմպետենտություն են ցուցաբերում, քան ակնկալում էին արևմտյան փորձագետները, CNN-ին ասել են Արևմուտքի բարձրաստիճան զինվորական աղբյուրները: «Հակահարձակումը ոչ մի ճակատում չի արդարացնում սպասելիքները», - ասել է աղբյուրներից մեկը: Ըստ արևմտյան գնահատականների՝ ռուսական պաշտպանական գծերը լավ ամրացված են, ինչը դժվարացնում է ուկրաինական ուժերին դրանք ճեղքելը։ Բացի այդ, ռուսական զորքերը հաջողությամբ զսպում են ուկրաինական զրահատեխնիկան հրթիռային հարվածներով և ականներով, ինչպես նաև ավելի արդյունավետ են օգտագործում օդային ուժերը։ Ուկրաինական ուժերն ապացուցում են, որ «խոցելի» են ականապատ դաշտերի համար, մինչդեռ ռուսական ուժերը «կոմպետենտ» են դրանք պաշտպանելու հարցում, ասել է աղբյուրներից մեկը։ Աղբյուրները նախազգուշացրել են, սակայն, որ հակահարձակումը դեռ իր սկզբնական փուլում է, և որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները «պահպանում են լավատեսությունը», որ ուկրաինական ուժերը կարող են ժամանակի ընթացքում տարածքային նվաճումներ ունենալ: ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները, ամենայն հավանականությամբ, կսպասեն առնվազն մինչև հուլիս, որպեսզի ստանան հակահարձակման ընթացքի ամբողջական գնահատականը, որը աստիճանաբար սկսվել է վերջին մի քանի շաբաթների ընթացքում և որոշիչ է համարվում հասկանալու համար, թե պատերազմում ի վերջո ով կհաղթի: Բացի այդ, աղբյուրները նշում են, որ ուկրաինական զորքերը իրենք են հարմարվում ռուսական մարտավարությանը և պաշտպանությանը, այդ թվում՝ ավելի շատ գործողություններ իրականացնելով հետևակի կիրառմամբ։ Վերջին օրերին ուկրաինական ուժերն առավել հաջողությամբ են թիրախավորել և խոցել ռուսական ինքնաթիռները։ Ի վերջո, հակահարձակումը ծանր փորձություն է Ուկրաինայի և Ռուսաստանի համար, եւ որ երկու կողմերն էլ մեծ կորուստներ են կրում, ասել են աղբյուրները:
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
10:03
18:42
18:33
17:34
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02