«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, ադրադառնալով նախօրեին ՀՀ կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված այն մտքին, որ «2022թ.-ի տվյալներով, գնաճի էֆֆեկտը հանած, 6.3%-ով աշխատավարձը Հայաստանի Հանրապետությունում բարձրացել է», արձագանքում է. 2022թ.-ին անվանական աշխատավարձի աճի տեմպն արագացել է, սակայն բարձր գնաճի պայմաններում իրական աշխատավարձի աճը բավական ցածր է եղել, իսկ պետական հատվածում՝ նվազող։ Այս մասին տեղեկացնում են հիմնադրամից։ «Միջին ամսական անվանական աշխատավարձը ընդհանուր տնտեսությունում 2022թ.-ին նախորդ տարվա համեմատ աճել է 15.5%-ով՝ կազմելով 235,576 դրամ։ Մասնավոր հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 19%-ով՝ կազմելով 256,733 դրամ։Սակայն պետական հատվածում միջին աշխատավարձն աճել է բավական ցածր՝ 4.3% տեմպով և կազմել 186,940 դրամ։ Իրավիճակն առավել մտահոգիչ պատկեր է ստանում, երբ ցուցանիշները դիտարկվում են ոչ թե անվանական, այլ իրական միջին ամսական աշխատավարձի և Հայաստանում 2022թ.-ին գրանցված միջին գնաճի համատեքստում։ 2022թ.-ին աշխատավարձերի աճին զուգահեռ գրանցվել է բավական բարձր՝ 8.6% գնաճ։ Այդ պայմաններում ընդհանուր տնտեսությունում իրական միջին աշխատավարձի աճը կազմել է 6.4%, մասնավոր հատվածում՝ 9.6%, իսկ պետական հատվածում իրական միջին աշխատավարձը նվազել է 4%-ով: Ամփոփելով վերոգրյալը, Փաշինյանի նշած` «գնաճի էֆֆեկտը հանած», Հայաստանի ընդհանուր տնտեսությունում, այո', իրական միջին աշխատավարձն աճել է, սակայն դա չի վերաբերում պետական հատվածի աշխատավարձին: Պետական հատվածում միջին իրական աշխատավարձը նվազել է 4%-ով: Այսինքն՝ 2022թ.-ին, Հայաստանի վարձու աշխատողների զգալի մասի՝ շուրջ 30%-ի մոտ արձանագրվել է կենսամակարդակի էական նվազում, որոնց թվում են ուսուցիչները, պետական հաստատությունների բուժ. աշխատակիցները և այլ վարձու աշխատողները։ Հետևաբար, Փաշինյանի կողմից ս.թ. հունիսի 22-ի կառավարության նիստի ընթացքում արված այն հայտարարությունը, թե Հայաստանում աշխատավարձը գնաճից ավելի շատ է աճել, սին է, քանի որ չի վերաբերում պետական հատվածի աշխատողների աշխատավարձին և պարունակում է մանիպուլյատիվ տարրեր»,- ասվում է հաղորդագրությունում։
11:18
11:03
10:35
10:10
09:50
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
12:44
12:32
12:13
11:25
11:14
11:02
10:04
09:42
09:24
14:49 26.08.26
15:28 26.08.26
11:02 27.08.26
08:35 27.08.26
08:54 27.08.26
15:02 26.08.26
15:15 26.08.26
09:50 28.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02