«Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ քրեական գործը կդադարեցվի, նա կմեկնի Բելառուս, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
Նա չի հստակեցրել, թե ինչով է զբաղվելու Պրիգոժինը Բելառուսում։ Պեսկովին հայտնի չէ նաև, թե որտեղ է այժմ գտնվում «Վագներ»-ի հիմնադիրը։ Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պրիգոժինն ընդունել է նրա առաջարկը՝ դադարեցնել Վագների առաջխաղացումը Ռուսաստանի տարածքով և հետագա քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար։ Հստակեցվում է, որ «սեղանին դրված է իրավիճակի հանգուցալուծման շահավետ և ընդունելի տարբերակ՝ խմբավորման մարտիկների անվտանգության երաշխիքներով»։ Դրանից հետո Պրիգոժինը հայտարարեց, որ իր շարասյուները վերադառնում են դաշտային ճամբարներ: Անցած գիշեր՝ հունիսի 23-ին , ԱԴԾ հանրային կապերի կենտրոնը հայտնել էր, որ Պրիգոժինի անունից սոցիալական ցանցերում տարածվող ողջ տեղեկատվությունը, թե ՌԴ ՊՆ-ն հրթիռա-ռումբային հարվածներ է հասցրել «Վագներ»-ի թիկունքային ստորաբաժանումներին, չի համապատասխանում իրականությանը և տեղեկատվական սադրանք է ։ Նույն մասին ասել են նաև ՊՆ-ում ։ ԱԴԾ-ի Քննչական վարչությունը Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցել քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածով («Զինված ապստամբության կազմակերպում»):
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
10:03
18:42
18:33
17:34
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02