«Միջազգային հանրությանը մեր կոչը մեկն է՝ գործուն քայլեր ձեռնարկել, կոչերից, հայտարարություններից, ուղղակի հորդորներից զատ այնպիսի քայլեր իրականացնել, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի էթնիկ զտումների քաղաքականությունը Արցախում»,- ՀՅԴ-ի նախաձեռնած «SOS Artsakh» կարգախոսով 24-ժամյա նստացույցերի շրջանակում ՌԴ դեսպանության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա ընդգծեց, որ կոչերից, հայտարարություններից զատ պետք է լինեն պատժամիջոցներ, բայց, ցավոք, ականատես են, որ ոչ թե պատժամիջոցներ են կիրառվում Ադրբեջանի նկատմամբ, այլ ավելի խորացվում է համագործակցությունը ու դա վերաբերում է միջազգային հանրության գերթե բոլոր դերակատարներին։ «Մեր կոչն է հայտարարություններից բացի անցնել գործնական քայլերի։ Որևէ մեկի մոտ արդեն կասկած չկա, որ Ադրբեջանը էթնիկ զտումների քաղաքականություն է իրականացում, մեր կոչը այն է՝ ոչ միայն արձագանքել, որ այդպիսի քաղաքականություն է իրականացվում Արցախում, այլ նաև քայլեր ձեռնարկել նախ կանխելու, ապա պատժելու այն կողմին, որը փորձում է նման քայլեր իրագործել»,- ասաց Ա. Գրիգորյանը։ Նա նշեց, որ ՌԴ-ն ներկայացվածություն ունենալով Արցախում, լինելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրող կողմերից մեկը՝ ավելի հստակ գործուն քայլեր պետք է իրագործի Լաչինի միջանցքը ապաշրջափակելու համար։ «Ի վերջո հասկանալի է, որ հենց Ռուսաստանն ունի ամենամեծ գործիքակազմը տարածաշրջանում՝ քաղաքական, դիվանագիտական, ռազմական, նոյեմբերի 9-ի հայտարարության միջնորդ կողմ է, նախ և առաջ Ռուսաստանը հստակ քայլեր պետք է ձեռնարկի ապաշարջափակում իրականացնելու համար»,- ասաց Աննա Գրիգորյանը։
Աղբյուր` Panorama.am
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
16:03
15:49
15:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02