ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը, հունիսի 27-ից 29-ը, Թբիլիսիում մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) ամենամյա գլխավոր միջոցառմանը՝ ՀՄՆԿ 27-րդ Ընդհանուր համաժողովին։
ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ընդհանուր համաժողովն այս տարի անցկացվում է «Միջազգային հարկման համակարգի փոխակերպումը և հարկային մարմինները» խորագրի ներքո, որի ընթացքում քննարկվում են IOTA-ի կառավարման հետ կապված վարչական հարցեր և հարկային ոլորտի մասնագիտական թեմաներ։
Համաժողովի ընթացքում մասնակիցները հավանություն են տվել կազմակերպության 2022 թվականի գործունեության, ֆինանսական և աուդիտորական հաշվետվություններին։ Քննարկման արդյունքներով հաստատվել է նաև IOTA-ի կողմից 2024 թվականի միջոցառումների ծրագիրը, որով նախատեսվում է տարվա ընթացքում կազմակերպել լավագույն փորձի բացահայտման և փոխանակման մոտ երկու տասնյակ տարբեր ձևաչափերով դասընթացներ, վեբինարներ, համընդհանուր և տարածաշրջանային կոնֆերանսներ։ Գալիք տարվա համար ՀՄՆԿ Գործադիր խորհրդի անդամներ են վերընտրվել Իտալիայի, Լեհաստանի, Լիտվայի, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Պորտուգալիայի, Սլովենիայի և Վրաստանի հարկային մարմինները, իսկ Ավստրիայի հարկային մարմնի ներկայացուցիչը հաստատվել է կազմակերպության աուդիտորական թիմի կազմում՝ երկամյա ժամկետով։
Համաժողովի շրջանակում տեղի են ունեցել «Հարկային մարմիններում ընթացող թվային էվոլյուցիայի ընթացքը և դրա ազդեցությունը միջազգային հարկման համակարգի վրա», «Բլոքչեյն տեխնոլոգիաների և համագործակցային տնտեսության առաջացրած դժվարություններն ու հնարավորությունները միջազգային հարկման համար» և մի շարք այլ արդիական թեմաներով խորհրդակցություններ։ Անցկացվել է նաև «Թվային փոխակերպումը՝ գործնականում» ՀՄՆԿ ՏեքԷքսպո ցուցահանդեսը, որին ՀՄՆԿ անդամակցող հարկային մարմինները հանդես են եկել թվային ոլորտում իրենց նորարարություններով։
Համաժողովին ՀՄՆԿ նախագահությունը պաշտոնապես փոխանցվել է Հունգարիայի հարկային մարմնի ղեկավարին։ ՀՄՆԿ հաջորդ տարվա Ընդհանուր համաժողովն անցկացվելու է Հունգարիայում։
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
16:03
15:49
15:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02