Երևանի քաղաքապետարանը 150-ի փոխարեն 180 ավտոբուս ձեռք կբերի։ Այդ մասին այսօր՝ հունիսի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նախկինում պայմանագրի շրջանակներում մենք 150 հատ ավտոբուս էինք ձեռք բերել, բայց Երևանի քաղաքապետարանը, մեր գործընկերներն աշխատել են լրացուցիչ պայմանագրի ուղղությամբ և կապալառուների հետ, և հիմա, առանց գնային փոփոխությունների, հատկացվող գումարի փոփոխությունների, 150 հատ ավտոբուսի փոխարեն ձեռք ենք բերում 180 ավտոբուս, այսինքն՝ ևս 30 ավտոբուս է գումարվում այդ նույն որոշման շրջանակներում»,- ասաց Փաշինյանը: Նա նաև հիշեցրեց, որ ՔՊ-ն դեռ 2017-ին խոստացել էր, որ պետք է Երևանը ազատեն «հուսահատության գազելներից» և «մահվան վերելակներից»: «Այսօր դա ամբողջությամբ իրականացված չէ, բայց գործն արվում է շատ մեծ տեմպերով, և եթե չեմ սխալվում, այս տարի արդեն Երևանի երթուղային, տրանսպորտային ցանցում մեզ հայտնի «ԳԱԶԵԼ»-ները չենք ունենա, և փոխարինված կլինեն բոլորովին նոր ավտոբուսային պարկով»,- ասաց Փաշինյանը: ՏԿԵ նախարարն իր հերթին նշեց, որ մոտենում են Երևանի տրանսպորտային համակարգի համար առանցքային որոշումներ կայացնելու փուլին, իսկ դրա համար պետք էր նախապատրաստվել: «Այս ամբողջ պարկը պետք էր ունենալ, որպեսզի մենք կարողանայինք և՛ ամբողջ ցանցը վերանայել, և՛ տոմսային համակարգը և այլն, և այլն: Եվ պետք է փաստել, որ դա արվում է»,- նշեց նա: Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ նպատակ կա նաև հնարավորինս բեռնաթափելու Երևանը շրջանցող ճանապարհները:
22:56
22:33
19:46
19:21
19:03
15:11
15:08
15:05
14:41
11:36
11:15
10:52
10:36
10:22
10:03
13:19
13:15
13:13
13:08
17:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02