Պաշտոնական այցով Լեհաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 3-ին հանդիպել է Վարշավայի Կազիմիր Պուլասկի անվտանգության գիտահետազոտական կենտրոն-հիմնադրամի փորձագետներին: Այս մասին հաղորդում են ԱԺ-ի հասարակայնության հետ կապերի եվ հաղորդակցության վարչությունից: Հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը հակիրճ անդրադարձել է մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին՝ շեշտելով, որ մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներում Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումների վերաբերյալ փաստերը խոսուն են: Նա ներկաներին հիշեցրել է, որ Հայաստանը շարունակում է անցնել մեծ դժվարությունների միջով՝ բախվելով անվտանգության սպառնալիքներին: Այս համատեքստում հայ պատվիրակները մանրամասնել են Հայաստանի հանդեպ ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետեւանքները՝ շեշտելով, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի սկզբունքները եւ սպառնում Հայաստանի տարածքային ամբողջականությանը: «Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, անցյալ տարվա դեկտեմբերից արգելափակել է Լաչինի միջանցքը, որը հանգեցրել է ծանր մարդասիրական ճգնաժամի: Լեռնային Ղարաբաղի 120.000 հայ ապրում է լիակատար պաշարման պայմաններում»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը: Պատասխանելով տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու վերաբերյալ փորձագետների հարցերին՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել արեւմտյան գործընկերների (ԱՄՆ, ԵՄ, Ֆրանսիա, Գերմանիա) ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատման գործընթացում: Լեհ գործընկերները նշել են, որ հակամարտող երկրների համար ամենաբարդը կողմերին բավարարող վերջնական լուծում գտնելն է, սակայն դրանից ավելի բարդ է իրավիճակն առանց լուծման թողնելը, ինչը կարող է հանգեցնել անդառնալի հետեւանքների: ՀՀ ԱԺ նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանն իր հարեւաններից տարածքային պահանջներ չունի եւ շարունակելու է անել հնարավորը տարածաշրջանի անվտանգության եւ խաղաղության համար: Հանդիպմանը բարձրաձայնվել է նաեւ այն, որ Ադրբեջանը մշտապես մերժում է խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերը, անտեսում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները եւ Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումը՝ իրականացնելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների բացահայտ քաղաքականություն: Եզրափակելով հանդիպումը՝ ՀՀ ԱԺ խոսնակը հավաստիացրել է, որ մեր երկրում իսկապես հավատում են, որ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները խաղաղ գոյակցության երաշխիքներ են: Կազիմիր Պուլասկի անվտանգության գիտահետազոտական կենտրոն-հիմնադրամը միջազգային իրադարձությունների վերաբերյալ իր իրականացրած վերլուծությունները ներկայացնում է պետական կառավարման համակարգի մարմիններին եւ մասնավոր հատվածին՝ ուղենշելով նաեւ դրանց զարգացման միտումները եւ առաջարկվող լուծումները: 2014 թվականից ի վեր հիմնադրամը կազմակերպում է Վարշավայի անվտանգության ամենամյա համաժողովը, որը կառավարությունների, միջազգային կառույցների, վերլուծական կենտրոնների, ինչպես նաեւ քաղաքական եւ պաշտպանական ոլորտի փորձագետների միջեւ տրանսատլանտյան անվտանգության ընդհանուր մարտահրավերների քննարկման հարթակ է դարձել: Հիմնադրամի ղեկավարության կողմից առաջարկվել է անվտանգային հարցերով միջազգային քննարկումներ կազմակերպել նաեւ Հայաստանի եւ եվրոպական այլ երկրների միջեւ:
10:10
09:50
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
12:44
12:32
12:13
11:25
11:14
11:02
10:04
09:42
09:24
09:06
08:54
08:35
14:49 26.08.26
08:35 27.08.26
15:02 26.08.26
08:54 27.08.26
15:28 26.08.26
09:24 27.08.26
11:02 27.08.26
15:15 26.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02