Հունիսի 29-ից հուլիսի 3-ը Հունաստանի Հալկիդիկի քաղաքում տեղի է ունեցել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 30-րդ հոբելյանական գլխավոր վեհաժողովը, որը կրում էր «Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 30 տարիները. նոր մարտահրավերների և նոր հեռանկարների առջև» խորագիրը: Վեհաժողովի ավարտին Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի առաջարկությամբ նիստի մասնակիցներն ընդունել են հայտարարություն, որում դատապարտվում էր նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը: Հայաստանի ԱԺ-ից հայտնում են, որ Վեհաժողովի աշխատանքներին մասնակցել են ՈՒՄՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, պատգամավորներ Ծովինար Վարդանյանը եւ Հրաչյա Հակոբյանը: Վեհաժողովին մասնակցել են 19 երկրների խորհրդարանների պատվիրակներ եւ միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Սիսակ Գաբրիելյանը մասնակցել է վեհաժողովին նախորդած միջազգային քարտուղարության փակ նիստին, որտեղ քննարկվել են կազմակերպության հետագա գործունեության հետ կապված հարցեր: Վեհաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սիսակ Գաբրիելյանը, շնորհավորելով կազմակերպության հիմնադրման 30-ամյակը, բարձր է գնահատել վերջինիս դերը միջկրոնական հակասությունների հաղթահարման եւ միջկրոնական երկխոսության խորացման գործում: Նա կարեւորել է ՈՒՄՎ դերը նաեւ տարբեր երկրների խորհրդարանականների համար համագործակցության բացառիկ հարթակ ստեղծելու գործում, որը նպատակ ունի պաշտպանել քրիստոնյաների կրոնական իրավունքներն ու ազատությունները եւ առաջ մղել խաղաղության քաղաքականություն: Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է նաեւ Արցախի շրջափակմանը, վերջինիս նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտմանը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների գրավմանը եւ Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիվ քաղաքականությանը: ՀՀ ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանն իր ելույթում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ ընթացող զարգացումներին, մանրամասն ներկայացրել հունիսի 23-ին ԵԽԽՎ ընդունած բանաձեւը, խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցություններից:
10:10
09:50
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
12:44
12:32
12:13
11:25
11:14
11:02
10:04
09:42
09:24
09:06
08:54
08:35
14:49 26.08.26
08:35 27.08.26
15:02 26.08.26
08:54 27.08.26
15:28 26.08.26
09:24 27.08.26
11:02 27.08.26
15:15 26.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02