ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը, իհարկե, կպատասխանի Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությանը, պաշտպանության նախարարությունը համապատասխան առաջարկներ է պատրաստում։ «Ռուսաստանի կողմից պատասխան, իհարկե, կլինի։ Պաշտպանության նախարարությունը համապատասխան առաջարկներ է պատրաստում»,- ասել է Պուտինը՝ Ղրիմի կամրջի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ խորհրդակցությանը։ Ռուսաստանի ղեկավարը Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպն անվանել է «Կիևի ռեժիմի հերթական ահաբեկչությունը»։ «Եզրափակելով՝ ես ուզում եմ սա ասել ահա թե ինչ։ Կրկնել, որ տեղի ունեցածը Կիևի ռեժիմի հերթական ահաբեկչական գործողությունն է»,- ասել է նա։ Ըստ ՌԴ նախագահի՝ Անվտանգության դաշնային ծառայությունը, Քննչական կոմիտեն եւ մի շարք այլ գերատեսչություններ պետք է մանրամասն ուսումնասիրեն Ղրիմի կամրջի վրա կատարվածը։ «ԱԴԾ-ին, Քննչական կոմիտեին և մի շարք այլ գերատեսչություններին հանձնարարվել է մանրամասն ուսումնասիրել միջադեպը, ես կասկած չունեմ, որ բոլոր հանգամանքները կպարզվեն»,- ասել է Պուտինը։ Նշենք, որ Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել է, որ Կիևը երկուշաբթի գիշերը երկու վերգետնյա անօդաչու թռչող սարքերով ահաբեկչություն է իրականացրել Ղրիմի կամրջի վրա, վնասվել է կամրջի ճանապարհային բաղադրիչը, երկու չափահաս զոհվել է, մեկ երեխա՝ վիրավորվել։
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
10:03
18:42
18:33
17:34
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02