«Խոսրովի անտառ» պետական արգելոցում, ամեն տարի՝ զբոսաշրջային սեզոնին ընդառաջ, իրականացվում է զբոսաշրջության համար թույլատրելի տարածքների և դրանցում օպտիմալ ծանրաբեռնվածության սահմանում՝ սեզոնի և տարվա կտրվածքով: 2018 թվականից այցելուների անվտանգության և արգելոցային ռեժիմի առանձնահատկություններով պայմանավորված «Կաքավաբերդ» տեղամասի որոշ երթուղիներ, այդ թվում Կաքավաբերդ ամրոցը (Գեղի բերդ) փակ են զբոսաշրջային այցերի համար: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։
««Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում, մասնավորապես «Կաքավաբերդ» տեղամասում զբոսաշրջային այցերի սահմանափակումները և/կամ արգելումը բխում է բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանության առաջնահերթություններից:
Արգելոցի ստեղծման և կառավարման գլխավոր նպատակը Հայաստանում եզակի և բացառիկ լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության պահպանումն է:
«Կաքավաբերդ» տեղամասում զբոսաշրջային երթուղիների շահագործման ժամանակ հաշվի է առնվում հայկական իժի ապրելավայրերի տեղաբաշխվածությունը, ինչպես նաև սեզոնային ակտիվությունը: Նման սահմանափակումներն ուղղված են առաջին հերթին այցելուների անվտանգության ապահովմանը, ինչպես նաև կենդանիների բազմացման շրջանում անհանգստության գործոնի բացառմանը: Կաքավաբերդը և դրան հարակից տարածքները հարմար ապրելավայրեր են բեզոարյան այծերի, ինչպես նաև հազվագյուտ ու վտանգված կովկասյան ընձառյուծի պահպանության համար: Այս տեսակների պահպանումը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, Հայաստանի, ինչպես նաև ողջ էկոտարածաշրջանի կարևորագույն բնապահպանական խնդիրներից մեկն է համարվում: Խոշոր գիշատիչների պահպանությունը որոշ դեպքերում պահանջում է մեծ տարածքներ, առանց մարդու ներկայություն և միջամտության, որով էլ պայմանավորվում են դեպի այս տարածքներ մուտքի թույլտվության սահմանափակումները:
2023 թվականի համար անվտանգության և արգելոցային ռեժիմի առանձնահատկություններով պայմանավորված «Կաքավաբերդ» տեղամասի որոշ երթուղիներ, այդ թվում Կաքավաբերդ ամրոցը (Գեղի բերդ), փակ են այցելությունների համար։ Սահմանափակումների կիրառումն իրականացվում է առաջին հերթին այցելուների անվտանգության ապահովման, ինչպես նաև կենդանիների բազմացման շրջանում անհանգստության գործոնի բացառման նպատակներով: Օրինակ՝ հայկական իժի սեզոնային ակտիվությունը և բեզոարյան այծերի ծնի ժամանակահատվածը , ինչպես նաև պետական արգելոցում կովկասյան ընձառյուծի մշտական բնակության հաստատման վերաբերյալ մոնիթորինգի և գիտական ուսումնասիրությունների տվյալները։
Ներգնա զբոսաշրջությամբ զբաղվող կազմակերպություններին և անհատներին հորդորում ենք պահպանել սահմանված կանոնները»,- ասվում է հաղորդագրությունում։
18:38
17:43
17:26
17:19
17:19
15:37
15:25
15:15
15:03
11:18
11:03
10:35
10:10
09:50
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
15:03 28.08.26
15:37 28.08.26
11:18 28.08.26
21:13 27.08.26
09:50 28.08.26
17:43 28.08.26
17:19 28.08.26
15:25 28.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02