Լեռնային Ղարաբաղում պարենային անվտանգության բացակայությունն ու դեղորայքի պակասը մեծ անհանգստություն են առաջացնում։ Այս մասին Twitter–ի իր էջում գրել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը։
Նա ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի` օրերս կատարած գրառումը, որով պետքարտուղարը խոր մտահոգություններ է հայտնում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի առնչությամբ։
Փաուերը շեշտել է, որ Լաչինի միջանցքը վճռորոշ նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը կենսական անհրաժեշտ ապրանքներ մատակարարելու համար։
«Ես միանում եմ Էնթոնի Բլինքենի կոչին` միջանցքով առևտրային և մարդասիրական բեռների ազատ տարանցման համար»,– գրել է գործակալության ղեկավարը։
Նշենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հուլիսի 31-ի ճեպազրույցում նշել էր, որ ԱՄՆ–ն շարունակում է հավատալ խաղաղության պայմանագրի հնարավորությանը։ Նա ընդգծել էր, որ դրա համար երկու կողմերն էլ` Երևանն ու Բաքուն, պետք է դժվարին փոխզիջումների գնան, և Բլինկենն անձամբ է ներգրավված բանակցությունների գործընթացում` քաջալերելու համար առաջնորդներին հասնելու խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
10:03
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02