Տեղի է ունեցել «Մայր Հայաստան» դաշինքի հիմնադիր հավաքը։ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը, «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության նախագահ Մանուկ Սուքիասյանը համագործակցության և դաշինք կազմելու մասին հուշագիր են ստորագրել, որում ասված է․ «Կարևորելով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առջև ծառացած անվտանգային մարտահրավերների հաղթահարումը, Համարելով Հայաստանի Հանրապետությունում ամբողջական իշխանափոխությունն այդ մարտահրավերների հաղթահարման գլխավոր նախապայման, Դիտարկելով Երևան քաղաքի ավագանու ընտրությունները որպես ամբողջական իշխանափոխության, համակարգային փլուզումները և հանրության պառակտումը կանխելու հնարավորություն՝ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունը ձևավորում են դաշինք՝ Երևան քաղաքի ավագանու ընտրություններին «Մայր Հայաստան» համամասնական ցուցակով մասնակցելու նպատակով»: Դաշինքի համամասնական ցուցակը գլխավորելու է Անդրանիկ Թևանյանը։ Ավելի վաղ Անդրանիկ Թևանյանը հայտարարել էր, որ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին՝ այն դիտարկելով որպես ամբողջական իշխանափոխության և մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու հնարավորություն։
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
12:44
12:32
12:13
11:25
11:14
11:02
10:04
09:42
09:24
09:06
08:54
08:35
15:28
15:15
14:49 26.08.26
08:35 27.08.26
15:28 26.08.26
15:02 26.08.26
15:15 26.08.26
09:49 26.08.26
09:24 27.08.26
11:02 27.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02