Հայաստանն ու Ռուսաստանը սկսել են Հայաստանի զինված ուժերի սպառազինությունում առկա Տ-72 հիմնական մարտական տանկերի արդիականացման մասշտաբային ծրագիրը:
Տանկերը կարդիականացվեն մինչև Տ-72Բ4 մակարդակի, որոնցով հանդես են եկել «Տանկային բիաթլոնի» անդամ թիմերը: Հատկանշական է, որ ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստվում էր տանկերի արդիականացման համար պայմանագիր կնքել լեհական Bumar Łabędy ընկերության հետ, գրում է «Իզվեստիա» լրատվամիջոցը:
Ինչպես լրատվամիջոցին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, տանկերի կատարելագործման ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են: Նա չի նշել արդիականացվող մարտական մեքենաների հստակ թիվը և աշխատանքների ավարտի ժամկետները: Տեղեկացված աղբյուրը պատմել է «Իզվեստիա»-ին, որ խոսքը տեխնիկայի մի քանի տասնյակ միավորի մասին է:
«Տանկերը կարդիականացվեն մինչև բիաթլոնային տարբերակի մակարդակի, այսինքն՝ Տ-72Բ4-ի, որն ունի բարելավված մարտավարական բնութագրեր և մարտական ցուցանիշներ»,- ասել է լրատվամիջոցի զրուցակիցը: «Ընդ որում՝ հիմնական աշխատանքներն իրականացվելու են Հայաստանում, ինչը թույլ կտա հայկական կողմին դրանք ավելի քիչ ծախսատար դարձնել, ինչը նշանակում է՝ ավելի շատ տանկեր արդիականացնել»,-հավելել է նա:
«Ուրալվագոնզավոդ» («Уралвагонзавод») կորպորացիայում, որը Տ-72Բ4 տանկերի արտադրողն է, մեկնաբանություններից հրաժարվել են:
Հայկական տանկերը կստանան շարժիչ, որի հզորությունը հասցվել է 1130 ձիաուժի՝ առանց ռեսուրսի համար վնասների, ինչը հնարավոր է դարձել սառեցման համակարգի կատարելագործման հաշվին: Բացի այդ, Տ-72Բ4-ը զինվում է նոր տանկաթրթուրով, ինչը մեքենան ավելի հեշտ տեղաշարժվող կդարձնի: Արդիականացված տանկերն ավելի լավ են հարմարեցված լինելու գիշերային գործողությունների համար:
Ինչպես պատմել է անկախ ռազմական փորձագետ Ալեքսեյ Խլոպոտովը, հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած սպառազինությունների ArmHiTec-2016 ցուցահանդեսին «Ուրալվագոնզավոդ»-ի ցուցադրությունում ներկայացված Տ-72Բ4 արդիականացված տանկը զինված է եղել հեռակառավարվող գնդացիրով, ինչը նշանակում է, որ այն հնարավոր է տեղադրել արդիականացվող Տ-72 տանկերի վրա:
«Մինչև Ռուսաստանի հետ պայմանագիրը Հայաստանը պատրաստվում էր Տ-72 տանկերն արդիականացնել լեհական Bumar Łabędy ընկերության հետ՝ PT-72U ծրագրով»,- ասել է «Օտվագա-2004» («Отвага-2004») ինտերնետային նախագծի գլխավոր խմբագիր Վիտալի Մոիսեևը:
«84 տանկի արդիականացման պայմանագիրը, որոշ տվյալներով, պետք է Երևանին արժենար 100 միլիոն դոլար: Սակայն ռուսական «Տանկային բիաթլոնին» մասնակցությունից հետո հայ տանկիստները շատ լավ են արտահայտվել Տ-72Բ4 արդիականացված տարբերակի մասին, ինչը հավանաբար ազդել է երկրի ռազմական ղեկավարության ընտրության վրա»,- հավելել է նա:
Փորձագետը հավելել է, որ բացի Հայաստանից՝ Տ-72Բ4-երի նկատմամբ հետաքրքրություն են դրսևորել Ղազախստանն ու Անգոլան, իսկ Նիկարագուան արդեն արդիականացնում է իր տանկերը՝ հասցնելով առավել բյուջետային Բ1 տարբերակի:
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
20:04
18:22
18:05
16:41
16:22
16:03
15:03
12:49
10:21
10:02
15:02 24.10.26
15:23 24.10.26
12:02 24.10.26
15:24 24.10.26
15:25 24.10.26
18:15 24.10.26
18:18 24.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02