Սասնա ծռեր» հիմնադրամը հոկտեմբերի 29-ին Խուլ ու համրերի միավորման մշակույթի տանը կկազմակերպի համերգ, որից գոյացած ողջ հասույթն ուղղվելու է «Սասնա ծռեր» խմբի բանտարկված անդամների անապահով ընտանիքներին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արմենակ Կյուրեղյանը («Սասնա ծռերից» Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների հայրը):
Համերգի ընթացքում առաջին անգամ կհնչի նաեւ Եղիշե Պետրոսյանի հեղինակած երգը՝ նվիրված ՊՊԾ գունդը գրաված Սասնա ծռերին հաց բերող Արթուր Սարգսյանին: Համերգին կմասնակցեն նաեւ Ռուբեն Հախվերդյանը, Սրբուհի Ստամբոլցյանը, «Խազեր» անսամբլը:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմենակ Կյուրեղյանի խոսքով, ներկայումս հիմնադրամի հաշվին այնքան գումար է (5500 դոլար), որ կբավականացնի միայն հարկային պարտավորությունների կատարմանը, մինչդեռ հիմնադրամը սկսել է նաեւ աջակցել խմբի այն անդամներին, որոնց դատարանը գրավի դիմաց որոշում է կայացրել ազատ արձակել. ընտանիքները նշանակված 1 մլն դրամ գրավը ի վիճակի չեն վճարել:
Մինչ օրս հիմնադրամի միջոցով բաց է թողնվել խմբի անդամներից Մարտին Վարդանյանը: Դատարանը որոշում է կայացրել նաեւ գրավի դիմաց ազատ արձակել Սարո Այվազյանին, որը «Սասնա ծռերին» կատարած մեկ հեռախոսազանգի համար մեղադրվում էր խմբին աջակցելու մեջ:
«Պետության նշանակած գրավի չափն այնքան է, որ մեր մի քանի ամսվա հավաքածը միանգամից ի չիք են դարձնում»,- ասաց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Եղիշե Պետրոսյանը:
Նա առաջարկեց ակցիա կազմակերպել՝ յուրաքանչյուրը նվիրաբերի 100-ական դրամ, ինչը մեծ աջակցություն կլինի. «Եթե այսօր մենք անուշադիր ենք որեւէ անմեղ մարդու նկատմամբ, վաղը մեզ հետ ինչ ասես կարող է պատահել եւ նույնը կլինի մեր նկատմամբ»:
Եղիշե Պետրոսյանը նշեց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներից 66-ը դեռ գտնվում են անազատության մեջ:
«Ամերիաբանկում» բացված հաշվեհամարը՝
AMD 15700 24450290100
USD 15700 24450290101
EUR 15700 24450290146
RUB 15700 24450290158
16:50
16:33
16:14
15:52
15:34
14:54
14:37
14:14
14:03
13:48
13:28
13:12
12:59
12:48
12:36
10:47
00:58
00:33
23:35
18:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02