Միացյալ Թագավորության պաշտպանության նոր նախարար Գրանտ Շափսը անվտանգության նկատառումներից ելնելով չի օգտագործի չինական TikTok սոցիալական ցանցը անձնական սմարթֆոնի վրա։ Այս մասին հայտնում է Daily Express թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Մարտի 16-ին Լանկաստերի դքսության կանցլեր Օլիվեր Դաուդենը, ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում, հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը արգելք է սահմանում ծառայողական բջջային սարքերում պաշտոնյաների կողմից TikTok-ի օգտագործման վրա: Նա նշել է, որ հավելվածը կարող է պահել և փոխանցել օգտատերերի անձնական տվյալները երրորդ կողմին՝ ներառյալ նրանց կոնտակտները և աշխարհագրական դիրքը: Դաուդենն ընդգծել է, որ արգելքի մասին որոշումը կայացվել է բրիտանական հետախուզական գերատեսչությունների առաջարկությունների հիման վրա։ Միաժամանակ նա պարզաբանել է, որ այս որոշումը վերաբերում է միայն պաշտոնյաների աշխատանքային հեռախոսներին եւ չի տարածվում նրանց անձնական սմարթֆոնների վրա։ Շափսը հայտարարել է, որ չի ջնջի իր հաշիվը սոցցանցում։ Նա նշել է, որ TikTok-ն իրեն օգնում է կապ հաստատել Մեծ Բրիտանիայի երիտասարդների հետ։ Միևնույն ժամանակ, Շափսի ներկայացուցիչները (նա այդ ժամանակ զբաղեցնում էր էներգետիկայի և ածխածնային չեզոքության նախարարի պաշտոնը), ընդգծել են, որ 54-ամյա քաղաքական գործիչը երբեք հավելված չի մտել աշխատանքային հեռախոսով։ Daily Express-ը պարզել է, որ TikTok-ը ներկայումս բեռնված չէ Շափսի անձնական հեռախոսում։ «Ծանոթ լինելով անվտանգության ռիսկերին՝ նա հավելվածը չի տեղադրել իր հեռախոսում։ Հաշիվը կառավարվում է իր ընտրատարածքի թիմի միջոցով»,- ասել է նախարարի ներկայացուցիչը։
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02