«Առաջին խումբ շահառուներին, որոնց պայմանական փոքր արտադրողներն ենք համարում ասել ենք, որ մինչև 5000-ի սահմաններում, եթե խաղող կմթերես, ապա մեր աջակցության շահառուն ես, այսինքը 5000-ը գերազանցող յուրաքանչյուր 1000 տոննայի համար, որը 4000 տոննա կարող է լինել, տալիս ենք 30 մլն դրամ, այսինքն այդ խմբի մեր շահառուներն առավելագույնը կարող են ստանալ 120 մլն դրամ»,-հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը պարզաբանելով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ներկայացրած 2023 թվականի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումները:
Նրա խոսքով՝ մյուս՝ խոշոր մթերողները, որոնք 4-5-ն են, 10000 տոննա մթերելուց հետո յուրաքանչյուր 5000 տոննա մթերելու դիմաց կստանան 250 մլն դրամ աջակցություն: Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ իրենց նախնական գնահատականներով միայն 60000 տոննա խաղողն է, որ հայտնի չէ թե ովքեր են գնորդները: Նա նշեց, որ դրան զուգահեռ իրականացվում է սպիրտի գնման և մթերողների վարկի սուբսիդավորման աջակցությունները: Խաչատրյանը նշեց, որ կշռումներին հետևելու են մարզպետրանից և էկոնոմիկայի նախարարությունից ձևավորված դիտորդ հանձնաժողովները: Նիկոլ Փաշինյանն առաջարկեց, որ իրավապահ համակարգից էլ լինեն հանձնաժողովներում: «Նարանք մթերում են, նրանք էլ օպերատիվ տեղեկանքներ են գրում, թող գնան իրար հետ համ մթերեն համ էլ օպերատիվ տեղեկանքները չգրեն, այլ տեղում արձանագրեն՝ ինչ է կտարվում»,- ասաց Փաշինյանը և ճշտելով որ ամբողջ ծարգրի համար պետությունը 4 մլրդ դրամ է հատկացնում, ահվելեց. «Երբ10 մլն դոլար մի տեղ կա, այնտեղ պետք է աչքերը շատ լինեն, այդ թվում էլեկտրոնային»: Մինչ այդ Վահան Քերոբյանը հայտնեց, որ միջոցառումների փաթեթը նախաձեռնել են՝ հաշվի առնելով այն դժվարությունները, որոնք առկա են արտաքին շուկաներում՝ հիմնականում կախված արտարժութային շուկաներում հայկական դրամով ապրանքների թանկացման և դրա հետևանքով մրցակցության դժվարացման հետ: Նրա խոսքով՝ խաղողի և խաղողից արտադրված կոնյակի արտահանումը հիմնական շուկաներ դժվարացել է:
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
12:44
12:32
12:13
11:25
11:14
11:02
10:04
09:42
09:24
09:06
08:54
08:35
15:28
15:15
14:49 26.08.26
08:35 27.08.26
15:28 26.08.26
15:02 26.08.26
15:15 26.08.26
08:54 27.08.26
11:02 27.08.26
09:49 26.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02