«Ժամանակ»–ի տեղեկություններով՝ օրերս հանդիպել են նախկին պաշտպանության նախարար, նորաստեղծ «Երրորդ հանրապետություն» կուսակցության ապագա ղեկավար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։ Հանդիպումը նվիրված Է եղել Վիկտոր Դալլաքյանի նորաստեղծ կուսակցությանը, կուսակցության գործունեության թույլատրելիի և անթույլատրելիի սահմանները որոշելուն։ Արմեն Գևորգյանը ուրվագծել Է այն սահմանը, որը իշխանության համար համարվելու Է թույլատրելի։ Նկատենք, որ բանակցությունները վարում Է Սեյրան Օհանյանը, քանի որ իշխանությունները Վիկտոր Ղալլաքյանին այս պահին համարում են ոչ ադեկվատ, իսկ Սեյրան Օհանյանն այս իմաստով իշխանության համար ցանկալի ֆիգուր Է նման կարգի հարցեր քննարկելու։ Ի դեպ, «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ Սեյրան Օհանյանին կրկին զգուշացվել Է չհատել թույլատրելիի սահմանը, այլապես թե՛ իր և թե՛ Դալլաքյանի վերաբերյալ ոչ թե տեղեկություններ ի հայտ կգան ասպարեզ, այլ փաստական նկարահանումներ, այն մասին, թե ինչպես են վերջիններս մինչև վերջին պահը գովերգել իշխանությանն ու քծնվել Սերժ Սարգսյանին։ Կարելի Է ասել, որ կուսակցության ստեղծման նախնական փուլում Վիկտոր Դալլաքյան-Սեյրան Օհանյան տանդեմը բաց առճակատման չի գնա իշխանության դեմ և կհարմարվի Բաղրամյան 26– ից իջեցվող շաբլոնին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
14:03
12:13
11:48
11:21
11:04
10:45
10:34
10:15
09:59
09:35
09:13
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02