Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը թերահավատություն է հայտնել չինական էլեկտրական մեքենաների սուբսիդիաների շուրջ ԵՄ-ի հետաքննության վերաբերյալ՝ ասելով, որ Եվրոպան չպետք է պրոտեկցիոնիզմ ցուցաբերի և ավելի շուտ պետք է ողջունի համաշխարհային մրցակցությունը:
«Տնտեսական մոդելը, որը ես նախընտրում եմ, ներառում է գլոբալ մրցակցություն», - ասել է Շոլցը Բեռլինի գլոբալ երկխոսության պանելային բանավեճի ժամանակ՝ զգուշացնելով «պրոտեկցիոնիզմի մոտեցման» դեմ։ Թեև Եվրահանձնաժողովը, Ֆրանսիայի աջակցությամբ, առևտրային հետաքննություն է սկսել տեղական ապրանքանիշերին Չինաստանի աջակցության վերաբերյալ, մտավախություն կա, որ նման հետաքննությունը և հնարավոր հակասուբսիդային մաքսատուրքերը կարող են հանգեցնել լայնածավալ առևտրային պատերազմի Չինաստանի հետ: Սա կարող է պոտենցիալ վտանգավոր լինել գերմանական ընկերությունների համար, ինչպիսիք են Volkswagen-ը, Mercedes-ը և BASF-ը, որոնք մեծ ներդրումներ են կատարում ասիական այդ երկրում: Նման առևտրային պատերազմի ռիսկի մասին հարցին Շոլցն ասել է. «Ակնհայտ է, որ դա տեղի չի ունենա»: «Ես դեռ հիշում եմ այն մեծ բանավեճը, որը սկսվեց, երբ ճապոնական մեքենաները եկան Գերմանիա: Հիմա դրանք շուկայի մի մասն են՝ կան գերմանական մեքենաներ Ճապոնիայում, իսկ ճապոնական մեքենաները՝ Գերմանիայում։ Ինչո՞ւմն է խնդիրը»: Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկն անցյալ շաբաթ զգուշացրել է, որ գերմանական ավտոարտադրողները «վախենում են», որ կարող են վրեժխնդրության ենթարկվել, եթե ԵՄ-ն մաքսատուրքեր սահմանի չինական էլեկտրական մեքենաների վրա։
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
12:03
09:18
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
11:30
11:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02