Հայաստանից հրաժարվելը խայտառակություն կլիներ Ֆրանսիայի եւ ամոթալի՝ Եվրոպայի համար։ Եկել է վճռականորեն եւ համոզված կերպով հայտարարելու ժամանակը, որ նրա սահմանները սրբազան են։ Այս մասին ասել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը։ «Նախագահ եղած ժամանակ ես մասնակցել եմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության լուծումը գտնելու միջնորդական ջանքերին։ Այդ փորձը ստիպում է ինձ նախազգուշացում անել. արդարությունն ու պատիվն այսօր Ֆրանսիայից պահանջում են անել հնարավոր ամեն բան, որպեսզի օգնեն հայերին»,- նշել է նա։ Նրա կարծիքով՝ Հայաստանից երես թեքելով՝ Ռուսաստանը մի քանի նպատակներ է հետապնդում. «Նախ՝ դա թույլ կտա Պուտինին չեզոքացնել Էրդողանին, որի դերը մեծացել է Ուկրաինա ներխուժումից հետո։ Երկրորդ՝ դաշն կնքել Ադրբեջանի հետ գազի հարցում։ Երրորդ՝ պատժել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին այն բանի համար, որ նա հեռացել է Մոսկվայից եւ մոտեցել Եվրոպային։ Այդ ցինիկ շրջադարձի արդյունքը ահավոր է հումանիտար մակարդակով։ 120 000 արցախահայեր հուսահատ փորձում են փախչել իրենց հայրենիք, եւ նրանց ճնշող մեծամասնությունը արդեն գնացել է այնտեղ։ Մյուսները քաղցում են, նրանց հետապնդում են եւ սպառնում։ Նրանց տները լքված են կամ այրված, նրանց եկեղեցիները՝ ավերված։ Շարունակվում է էթնիկ զտումը։ Կա նրանցից շատերի կյանքի վտանգ... Բայց ամենավատն առջեւում է, որովհետեւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարող է տուժել»։ «Այս ամենին նպաստում է Վլադիմիր Պուտինը. անհաջողություն կրելով Ուկրաինայում՝ նա մտադիր է ռեւանշ վերցնել Կովկասում։ Նա լի է վճռականությամբ՝ ցույց տալու, որ Հայաստանն առանց Ռուսաստանի վերահսկման վտանգում է անհետանալ։ Էրդողանը, որը չի հրաժարվել իր օսմանյան երազանքից, Ադրբեջանին դրդում է գնալ որքան հնարավոր է հեռու իր գործողությունում։ Ինչ վերաբերում է եվրոպացիներին, նրանք խնայում են Բաքվին, որպեսզի չկորցնեն մատակարարումների նոր աղբյուրը։ Ամերիկացիները շատ բան են անում Ուկրաինային օգնելու համար, բայց կարող են համարել, որ Կովկասն իրենցից չափազանց հեռու է։ Ուստի, եկել է վճռականորեն եւ համոզված կերպով հայտարարելու ժամանակը, որ Հայաստանի սահմանները սրբազան են, եւ դրանք պետք է երաշխավորված լինեն։ Ֆրանսիան պետք է լինի առաջնագծում»։
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
12:44
12:32
12:13
11:25
11:14
11:02
10:04
09:42
09:24
09:06
08:54
08:35
15:28
15:15
14:49 26.08.26
08:35 27.08.26
15:28 26.08.26
15:02 26.08.26
15:15 26.08.26
08:54 27.08.26
11:02 27.08.26
09:49 26.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02