ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Արգենտինյան Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիանո Վերգարային: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱԺ-ից։
Հաղորդագրությունում նշված է․
«ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ-արգենտինյան հարաբերությունների զարգացման գործում դեսպանի անգնահատելի ներդրումն ու սրտացավ հետեւողականությունը: ՀՀ ԱԺ խոսնակը երախտագիտություն է հայտնել Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին բարձր ամբիոններից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանն անդրադառնալու, ծանր պահին հայ ժողովրդի կողքին լինելու եւ սատարելու համար: Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված ԼՂ հայերին առնվող հարցեր:
Արգենտինայի դեսպանը նշել է, որ Հայաստանից հեռանում է շատ ջերմ եւ, միեւնույն ժամանակ, ծանր հուշերով: Նա նշել է, որ կիսում է այս օրերին հայ ժողովրդի ապրումներն ու Ադրբեջանի կողմից իրականացված քաղաքականությունը ԼՂ հայերի հանդեպ ողբերգություն է որակել՝ համայն քաղաքակիրթ մարդկության դեմ: Նա նշել է, որ միջազգային մակարդակով պետք է քննել տեղի ունեցածը եւ համարժեք գնահատականներ տալ: «Այն, ինչ հարկավոր է այսօր Հայաստանին միջազգային հանրությունից, չի սահմանափակվում միայն հայտարարություններով, պետք են արձագանքի ձեւով հստակ գործողություններ»,- ընդգծել է դեսպանը:
Հանդիպմանը քննարկվել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում բարեկամական խմբերի դերը»:
18:09
17:24
16:33
16:31
16:28
16:04
15:47
15:36
15:17
14:56
14:56
14:48
14:33
14:15
13:53
13:52
13:45
13:36
13:33
13:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44