ARM | RUS |

ԿԳՄՍ փոխնախարարը Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ ամփոփել է «Աղետների կառավարում» վարժանքի արդյունքները

04.10.23 | 21:07

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի ներկայացուցիչներին՝ ամփոփելու «Աղետների կառավարում» խորագրով վերապատրաստման դասընթաց-վարժանքի արդյունքները: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Երկօրյա դասընթացը նախատեսված էր մշակութային կազմակերպությունների մասնագետների և արտակարգ իրավիճակների ծառայությունների համար: Այն անցկացվել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում՝ թանգարանային առարկաների, իսկ Հայաստանի ազգային գրադարանում թղթային կրիչների պաշտպանության ուղղություններով: Ծրագիրն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության նախաձեռնությամբ. այն իրականացնում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հետ համատեղ՝ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում և Հայաստանի ազգային գրադարանում:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել իրականացրած արդյունավետ աշխատանքի և գործադրած ջանքերի համար:

«Շատ կարևոր աշխատանք արեցինք միասին: Վստահ եմ՝ մեր համագործակցությունը շարունակական կլինի, ու կիրականացնենք նաև ծրագրի երկրորդ մասը: Հաշվի առնելով մեր կարիքները և ձեռք բերած փորձը՝ վստահ եմ, որ կկարողանանք ևս մեկ հետաքրքիր նախագիծ մշակել միասին: Բոլոր վերապատրաստումները բավականին արդյունավետ են անցել, ինչի համար ևս մեկ անգամ շնորհակալ եմ: Պատրաստ ենք շարունակական ու կայուն համագործակցության և գնահատում ենք ֆրանսիական կողմի աջակցությունը»,- ընդգծել է Ալֆրեդ Քոչարյանը:

Ֆրանսիայի թանգարանների հետազոտությունների և վերականգնման կենտրոնի (C2RMF) կանխարգելիչ պահպանության ծրագրերի ղեկավար, Ֆրանսիայի «Կապույտ վահան» կազմակերպության նախագահ Մարի Կուրսելոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել՝ ծրագրի հաջող իրականացումը երկուստեք սերտ համագործակցության և երկարատև աշխատանքի արդյունք է. «Բոլորս շատ գոհ ենք, քանի որ այն բոլոր հավակնությունները, որ հետապնդում էինք այս ծրագրի ներքո, լիովին համահունչ դարձան իրական արդյունքների հետ: Իհարկե, շտկումների կարիք միշտ կա, բայց պետք է հաշվի առնել, որ այս վարժանքը թույլ տվեց երկու տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց՝ հրշեջ փրկարարներին և մշակութային գործիչներին, համատեղ աշխատել՝ հանուն մեկ նպատակի, հասկանալ, թե ինչպես կարելի է աղետների կառավարումն ու մշակութային արժեքների փրկումն անել համատեղ: Բնականաբար, փրկարարները կատարում են իրենց աշխատանքը, բայց հաճախ չգիտեն, թե այս կամ այն մշակութային նմուշների հետ ինչպես պետք է վարվել, իսկ մշակութային գործիչները ծանոթ չեն լինում փրկարարների աշխատանքի դժվարություններին»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանն իր հերթին ընդգծել է՝ ծրագրի հաջողությունը թիմային հետևողական աշխատանքի արդյունք է. «Հուսով եմ՝ վարժանքները շարունակական կդառնան, ու հետագայում կհասնենք նրան, որ մեր տեղի մասնագետները, փորձի փոխանակման արդյունքում, կլինեն նախաձեռնող ու իրենց ստացած գիտելիքներն արդեն անձամբ կփոխանցեն իրենց գործընկերներին: Ինձ համար շատ կարևոր էր նաև Ներքին գործերի նախարարության մեր գործընկերների ներգրավվածությունը, ինչը նախադեպը չունեցող փորձառություն էր: Այսպիսով, նաև մեկ միասնական տեսլական է ձևավորվում տարբեր գերատեսչությունների միջև՝ ընդհանուր նպատակի համար, ու ավելի է կարևորվում այն աշխատանքը, որ մենք միասին փորձում ենք կազմակերպել ու իրականացնել»:

2022 թ. հուլիսից մինչև 2023 թ. դեկտեմբեր իրականացվող ծրագիրը նպատակ ունի աջակցելու Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության գործընթացներին, ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև թանգարանային քաղաքականության իրականացմանը և զարգացմանը:

Աստղիկ Մարաբյանի գնահատմամբ՝ շուրջ մեկ տարի տևած աշխատանքները նաև ինստիտուցիոնալ հիմքերի վրա են դնում աղետների ռիսկի կառավարման կարևոր գործընթացը. «Վստահ եմ՝ մոտ ապագայում արդեն կքննարկենք այն մեխանիզմները, որոնք պետք է ամրագրել՝ այս ինստիտուցիոնալ համագործակցության շրջանակում»:

Նշենք՝ ծրագրի իրականացման նպատակով Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի և հայաստանյան թանգարանների և ժառանգության ոլորտում գործող կազմակերպությունների միջև տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, երկամյա քննարկումներ և բանակցություններ, ինչն արդյունքում հանգեցրել է երկու երկրների միջև մշակութային ժառանգության ոլորտում երկամյա համագործակցության:

Մշակութային ժառանգության ոլորտում պահպանությանն ուղղված տարբեր միջոցառումների իրականացան համար Ֆրանսիայի կառավարության կողմից հատկացվել է շուրջ 600 հազար եվրո: Նշյալ համագործակցության շրջանակում 2022 թվականից արդեն իսկ իրականացվել է 8 միջոցառում. սա արդեն 9-րդ հանդիպումն է: Առաջին շրջափուլում հատկապես մեծ ուշադրություն է դարձվել մշակութային ժառանգության վերականգնման ոլորտում տարբեր հանդիպումներին և վերապատրաստումներին, որոնց շրջանակում վերապատրաստվել է ավելի քան 100 վերականգնող-մասնագետ: Համագործակցության կարևոր թիրախներից են աղետների կառավարման ոլորտում թանգարանների աշխատակիցների վերապատրաստումն ու փորձի փոխանակումը: Այս համատեքստում դեռևս ամռանն անցկացվել է տեսական դասընթաց, իսկ այսօր արդեն ամփոփվում են գործնական երկօրյա վարժանքների արդյունքները:

«Աղետների կառավարում» խորագրով վերապատրաստման դասընթաց-վարժանքի շրջանակում Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի տարածքում մուլյաժային առարկաներով ստեղծվել է միջավայր, որտեղ խաղարկվել է ենթադրյալ հրդեհի սցենարը, այնուհետև տարհանված «առարկաները» տեղափոխվել են այլ տարածք, որտեղ նախնական խնամքին առնչվող տեսական գիտելիքներ են փոխանցվել ծրագրի մասնակիցներին: Ինչպես նախորդ դասընթացները, այդպես էլ այս դասընթաց-վարժանքը կարևորվել է նրանով, որ ֆրանսիացի գործընկերների հետ իրականացվել է փորձի փոխանակում, եվրոպական լավագույն փորձերից մեկի ուսումնասիրություն և այն տեղայնացնելու հեռանկարների դիտարկում:

Հանդիպման ընթացքում ֆրանսիական կողմը ևս համագործակցությունը շարունակելու և ծրագրի երկրորդ փուլն իրականացնելու պատրաստակամություն է հայտնել:


ՀՀԿ-ն շարունակելու է անզիջում պայքարը՝ աջակցելով ընդդիմադիր ուժերին. Տիգրան Աբրահամյան

ՀՀԿ-ն շարունակելու է անզիջում պայքարը՝ աջակցելով ընդդիմադիր ուժերին. Տիգրան...

18:09

Բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը

Բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար...

17:24

ՔՊ-ում ուղիղ տեքստով ասում են՝ ովքեր եկեղեցու հետևորդներ են՝ «մեզ մի՛ ընտրեք». Արշակ Սրբազան

ՔՊ-ում ուղիղ տեքստով ասում են՝ ովքեր եկեղեցու հետևորդներ են՝ «մեզ մի՛ ընտրեք». Արշակ...

16:33

ԱՄՆ-ն չի հասկացել, որ Իրանի հետ ուժի լեզվով խոսելն արդյունավետ չէ. Իրանում Ռուսաստանի դեսպան

ԱՄՆ-ն չի հասկացել, որ Իրանի հետ ուժի լեզվով խոսելն արդյունավետ չէ. Իրանում Ռուսաստանի...

16:31

Վահագ Ռաշը ներկայացրել է նոր երգ՝ Համո Սահյանի ծննդյան օրը

Վահագ Ռաշը ներկայացրել է նոր երգ՝ Համո Սահյանի ծննդյան...

16:28

Պլանավորված էր․ երեք երիտասարդ «Nissan»-ով գալիս են, որպեսզի ավտոբուսում հարց լուծեն․ Անդրանիկ Քոչարյան

Պլանավորված էր․ երեք երիտասարդ «Nissan»-ով գալիս են, որպեսզի ավտոբուսում հարց լուծեն․ Անդրանիկ...

16:04

ԿԳՄՍ-ն քայլեր ձեռնարկե՞լ է Դավիթ Մինասյանի հարցով, նա վարքով վաստակել է, որ ԿԳՄՍ-ն միջամտի․ Գալստյան

ԿԳՄՍ-ն քայլեր ձեռնարկե՞լ է Դավիթ Մինասյանի հարցով, նա վարքով վաստակել է, որ ԿԳՄՍ-ն միջամտի․...

15:47

Պեկինում հայտարարել են, որ ԱՄՆ-ն և Իրանը այս շաբաթ կհանդիպեն Իսլամաբադում

Պեկինում հայտարարել են, որ ԱՄՆ-ն և Իրանը այս շաբաթ կհանդիպեն...

15:36

Իսրայելում Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված ազդանշան է հնչել

Իսրայելում Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված ազդանշան է...

15:17

2026-ի առաջին եռամսյակում ՀԷՑ-ի սեփական կարիքների սպառումը զգալիորեն նվազել է. խնայվել է շուրջ 125 մլն դրամ. Պետրոսյան

2026-ի առաջին եռամսյակում ՀԷՑ-ի սեփական կարիքների սպառումը զգալիորեն նվազել է. խնայվել է շուրջ...

14:56

2026-ի առաջին եռամսյակում ՀԷՑ-ի սեփական կարիքների սպառումը զգալիորեն նվազել է. խնայվել է շուրջ 125 մլն դրամ. Պետրոսյան

2026-ի առաջին եռամսյակում ՀԷՑ-ի սեփական կարիքների սպառումը զգալիորեն նվազել է. խնայվել է շուրջ...

14:56

Նախատեսվում է հստակեցնել ռեկտորների ընտրության գործընթացը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է բուհերի ռեկտորներին

Նախատեսվում է հստակեցնել ռեկտորների ընտրության գործընթացը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է բուհերի...

14:48

Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 12 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 12 աստիճանով

14:33

Արմեն Գրիգորյանը և Կատարի դեսպանը կարևորել են համագործակցության խորացումը

Արմեն Գրիգորյանը և Կատարի դեսպանը կարևորել են համագործակցության...

14:15

Արամ Վարդևանյանի ասուլիսը՝ ուղիղ

Արամ Վարդևանյանի ասուլիսը՝ ուղիղ

13:53

Ինչի՞ պիտի գազը թանկանա, նման հայտարարություն չի հնչել. Ռուբեն Ռուբինյան

Ինչի՞ պիտի գազը թանկանա, նման հայտարարություն չի հնչել. Ռուբեն...

13:52

Էդ գյուղում մի մարշուտկա չկա, որ գնանք դեղ առնենք, ո՞նց Եղեգնաձոր գնանք, գոնե ամիսը 2 անգամ լինի. Բնակչուհին Փաշինյանին

Էդ գյուղում մի մարշուտկա չկա, որ գնանք դեղ առնենք, ո՞նց Եղեգնաձոր գնանք, գոնե ամիսը 2 անգամ լինի....

13:45

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական...

13:36

Կառավարման անգրագիտություն առողջապահությունում. Գևորգ Գրիգորյան

Կառավարման անգրագիտություն առողջապահությունում. Գևորգ...

13:33

Մենք Ռուսաստանի հետ որևէ հարցով չենք կռվելու. Ալեն Սիմոնյան

Մենք Ռուսաստանի հետ որևէ հարցով չենք կռվելու. Ալեն...

13:15

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44