ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւի առաջնորդ Մոհամեդ Դեյֆը հայտարարել է, որ զինված խմբավորումը ռազմական գործողություն է սկսել Իսրայելի դեմ, տեղեկացրել է Arab News-ը։
Դեյֆը իր հայտարարությունում հայտնել է, որ շաբաթ առավոտյան Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակվել է 5 000 հրթիռ, սա դարձել է «Շտորմ Ալ-Աքսա» գործողության սկիզբը։ Իսրայելը նույնպես տեղեկացրել է, որ Գազայից երկիր են թափանցել գրոհայիններ։
«Մենք որոշեցինք ասել «բավական է»,- ասել է Դեյֆը՝ բոլոր պաղեստինցիներին կոչ անելով դիմակայել Իսրայելին։
Դեյֆը, որն Իսրայելի կողմից մի քանի մահափորձերի է ենթարկվել, հանրության առջեւ ելույթ չի ունենում։ Նրա ուղերձը հնչել է ձայնագրված տարբերակով։
Իսրայելցի զինվորականներն իրենց հերթին հայտարարել են, որ «մի քանի ահաբեկիչներ թափանցել են իսրայելական տարածք», իսկ Իսրայելի պաշտպանության նախարարը հավանություն է տվել պահեստայիններին բանակ զորակոչելուն։
Իսրայելի տարածք ներթափանցումը տեղի է ունեցել այն պահին, երբ գրոհայինները շաբաթ առավոտյան Գազայի հատվածում Իսրայելի ուղղությամբ արձակել են տասնյակ հրթիռներ, ինչը հանգեցրել է օդային տագնապի հայտարարման ամբողջ երկրում եւ բարձրացրել է ծանր մարտերի նոր ալիքի հավանականությունը։
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02