Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում «պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնում էSHAMSHYAN.com-ը: Այն նախաձեռնվել է՝ սեպտեմբերի 30-ին, գիշերը ժամը 01:30-ի սահմաններում Երևանի Աճառյան փողոցում գործող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բակում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի ժամանակ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկի նկատմամբ բռնություն կիրառելու փաստով: Այդ օրը պարեկները ծառայության ընթացքում նկատում են, որ «Հարսնաքարի» բակում մի խումբ անձինք վիճաբանում և փոխադարձ հարվածներ են հասցնում: Պարեկները մոտենում են այդ քաղաքացիներին և հորդորում, որպեսզի դադարեցնեն վիճաբանությունն ու ծեծկռտուքը, սակայն նրանցից 2-ը շարունակում են «աքլորանալ», ապա հարձակվում են պարեկների վրա: Հարձակվողներից մեկն էլ հարվածներ է հասցնում պարեկին: Ի վերջո՝ պարեկներին հաջողվում է կռվի մասնակիցներից 2-ին ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Ավանի բաժանմունք, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, որից հետո փաստաթղթերն ու այդ քաղաքացիները ներկայացվում են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
12:44
12:32
12:13
11:25
11:14
11:02
10:04
09:42
09:24
09:06
08:54
08:35
15:28
15:15
14:49 26.08.26
08:35 27.08.26
15:28 26.08.26
15:02 26.08.26
15:15 26.08.26
08:54 27.08.26
11:02 27.08.26
09:49 26.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02