Մենք չափազանց մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար և մարդու իրավունքների ծանր ճգնաժամով և վերջին շաբաթներին այնտեղ փախած բնակչության վիճակով։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ 34 երկրների հայտարարության մեջ։ «ՄԱԿ-ի տարածաշրջանում առաքելության զեկույցի համաձայն՝ գրեթե ողջ էթնիկ հայ բնակչությունը փախել է Հայաստան՝ ավելի քան 100.000 մարդ: Նրանց զեկույցում իրավացիորեն նշվում է այն տառապանքը, որը պետք է պատճառեր այս փորձը: Էթնիկ հայերի այս զանգվածային տեղահանումն իրենց տներից պայմանավորված է սեպտեմբերի 19-ին սկսված ադրբեջանական ռազմական գործողությամբ և Լաչինի միջանցքի իննամսյա շրջափակմամբ, որը հանգեցրել է հումանիտար ծանր պայմանների»,- ընդգծվում է հայտարարության մեջ։ Ինչպես նշվում է հայտարարության մեջ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR) հաջորդ քայլը Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների իրավիճակին ուշադիր հետևելն է, փախստականների և տեղահանվածների, ինչպես նաև մնացածների հետ հանդիպումը, և այդ մասին Խորհրդին տեղեկացնելը: «Ուստի մենք հորդորում ենք Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներին՝ հնարավորինս արագ նման տեխնիկական աջակցություն ցուցաբերելու իրենց: Այս պահին մենք Ադրբեջանին կոչ ենք անում ապահովել Լեռնային Ղարաբաղի մնացած հայերի իրավունքներն ու անվտանգությունը և անհապաղ պայմաններ ստեղծել հայրենիք վերադառնալ ցանկացողների կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար: Նրանց մշակութային եւ կրոնական ժառանգությունը պետք է երաշխավորված և պաշտպանված լինի: Մենք նաև կոչ ենք անում Ադրբեջանին հետևել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սեպտեմբերի 22-ին ընդունված ժամանակավոր միջոցներին և 2021 թվականի դեկտեմբերի 7-ին, 2023 թվականի փետրվարի 22-ին և 2023 թվականի հուլիսի 6-ին ընդունված Արդարադատության միջազգային դատարանի ժամանակավոր միջոցներին։ Մենք կոչ ենք անում Հայաստանին, միջազգային հանրության աջակցությամբ, շարունակել մարդասիրական օգնություն ցուցաբերել ճգնաժամի հետևանքով տեղահանվածներին»,- ասված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հայտարարության մեջ։
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
12:44
12:32
12:13
11:25
11:14
11:02
10:04
09:42
09:24
09:06
08:54
08:35
15:28
15:15
14:49 26.08.26
08:35 27.08.26
15:28 26.08.26
15:02 26.08.26
15:15 26.08.26
08:54 27.08.26
11:02 27.08.26
09:49 26.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02