Հոկտեմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում. Ժամը 21:50-ի սահմաններում Ալավերդի բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ժամը 19:30-ի սահմաններում կանչով մեկնել է Ալավերդի խոշորացված համայնքի Աքորի բնակավայր, որտեղ 2-րդ փողոցի կոնտրոնական հատվածում հայտնաբերել են տղամարդու դի, հաղորդում է Shamshyan.com-ը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչ, 50-ամյա Արտակ Ս-ն է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա ձախ թիկունքային հատվածում հայտնաբերվել է կտրած-ծակած վերքեր: Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Իրավապահները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 21:00-ի սահմաններում Արթուր Ս-ին պատկանող ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան Աքորի գյուղի 2-րդ փողոցում խափանվել է, ինչի պատճառով էլ ճանապարհահատվածի երթևեկությունը, իբրև թե, խոչընդոտվել է, ինչից հետո Աքորի գյուղի բնակիչ Արտակ Ս.-ի և Աքորի գյուղի բնակիչ, 45-ամյա Արթուր Ս-ի միջև վիճաբանություն է առաջացել, որը վերածվել է քաշքշուկի, և այդ ընթացքում դեպքի վայր է եկել Արթուր Ս.-ի տղան՝ Աքորի գյուղի բնակիչ 22-ամյա Դավիթ Ս.-ն, ով ավտոմեքենայի սրահից վերցրել է սուր կտրող, ծակող առարկա, և մի քանի անգամ հարվածներ է հասցրել Արտակ Ս-ի ձախ թիկնային հատվածին, ինչն էլ դարձել է վերջինիս մահվան պատճառ: Ոստիկանները մի քանի հասցեներ են ստուգել՝ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ, ապա նրան հայտնաբերել են իր տանը և սպանություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությամբ ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Թումանյանի բաժին, որից հետո նրան ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին: Ոստիկանները պարզել են նաև այդ ամենին ականատես եղած անձանց ինքնությունը: Կասկածյալը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած):
22:56
22:33
19:46
19:21
19:03
15:11
15:08
15:05
14:41
11:36
11:15
10:52
10:36
10:22
10:03
13:19
13:15
13:13
13:08
17:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02