«Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, բայց Ադրբեջանի նախագահը նման հայտարարություն չի արել»,- Եվրախորհրդարանի լիագումար նիստում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ վերջերս Ալիևը հայտարարել է՝ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, բայց չի հիշատակել 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը, ինչը որոշ վերլուծաբանների մոտ մտավախություն և հիմք է առաջացնում, թե նա հատուկ երիմաստություններ է թողում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ առաջ քաշելու համար։ Նա նշեց, որ «մենք պատրաստ եք փոխադարձության սկզբունքով հասցեագրել նաև անկլավների հարցը, ինչպես հայտարարել է հոկտեմբերի 10-ին»։
«Հայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել։ Մենք այս տարվա ընթացքում Բրյուսելում եռակողմ հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն ունենք, և եթե սկզբունքները պաշտոնապես վերահաստատվեն`մինչև տարեվերջ Հայաստան-Ադրբեջան խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելը կդառնա խիստ իրատեսական», - ասաց նա։
Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ն պատրաստ է նաև բոլոր գերիների, պահվող անձանց և կալանավորված անձանց՝ բոլորը բոլորի դիմաց ազատ արձակման սկզբունքին, պատրաստ է նաև սերտորեն համագործակցել անհետ կորածների ճակատագրի պարզաբանման հարցում: Նա ասաց, որ Հայաստանի 1016 քաղաքացի այս պահին համարվում է անհետ կորած: «Պատրաստ ենք համագործակցել ականազերծման հարցում: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ դեռ 2021 թվականին Հայաստանը Լեռնային Ղարաբաղից ստացել և Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի՝ հայկական կողմի տրամադրության տակ առկա բոլոր քարտեզները: Մենք սա արել ենք առանց նախապայմանների, որպես բարի կամքի արտահայտություն, բայց, ցավոք, Ադրբեջանը դա ընկալեց ոչ թե որպես խաղաղությանն ուղղված քայլ, այլ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ հռետորաբանությունը սաստկացնելու առիթ։ Ի հեճուկս այս ամենի, մենք պետք է անսասան շարժվենք դեպի խաղաղություն: Դա անելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք, և ես ու Հայաստանի կառավարությունը, խորհրդարանական մեծամասնությունն այդ քաղաքական կամքը ունենք», - ասաց նա։
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02