Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 152-րդ տարեդարձին նվիրված` կոմպոզիտորի տուն-թանգարանում վերաբացվել է մշտական ցուցադրությունը՝ նոր գեղարվեստական ձևավորմամբ։ Միջոցառման բացմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն անդրադարձել է թանգարանի մշտական նոր ցուցադրության բարձր որակին, ինչը տեսանելի վկայությունն է տուն-թանգարանի ակտիվ մշակութային գործունեության: Նախարարի տեղակալը նշել է, որ տուն-թանգարանը մշտապես աչքի է ընկել նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ և հույս հայտնել, որ ապագայում ևս կհամալրվի տեխնիկական նոր բաղադրիչներով: Ի հավելումն Ալֆրեդ Քոչարյանի խոսքի` թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը նշել է, որ այցելուներն այսուհետ հնարավորություն կունենան տեղում ունկնդրելու կոմպոզիտորի ջութակի ձայնը, մասնավորապես, Սպենդիարյանի «Վալս» ստեղծագործությունը՝ ջութակահար Կարեն Շահգալդյանի կատարմամբ։ Ցուցադրության հեղինակն է «Քուադրում» ճարտարապետական արվեստանոցի հիմնադիր, ճարտարապետ Արև Սամուելյանը: Միջոցառման շրջանակում Արև Սամուելյանը տուն-թանգարանին է նվիրել իր պապիկին՝ մշակութային և հասարակական գործիչ Մարկ Պետրոսյանին գրած Սպենդիարյանի դուստր, թանգարանի հիմնադիր Մարինա Սպենդիարովայի երկու նամակները: Միջոցառմանը ներկա էին տուն-թանգարանի գիտական խորհրդի անդամները, անվանի արվեստագետներ և մտավորականներ։ «Մեղեդի» լարային քառյակի կատարմամբ հնչել են Սպենդիարյանի և այլ կոմպոզիտորների դասական ստեղծագործություններ։
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
12:44
12:32
12:13
11:25
11:14
11:02
10:04
09:42
09:24
09:06
08:54
08:35
15:28
15:15
14:49 26.08.26
08:35 27.08.26
15:28 26.08.26
15:02 26.08.26
15:15 26.08.26
08:54 27.08.26
09:49 26.08.26
09:24 27.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02