ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է.
««ՈՄԱ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Գմբեթ 2» պաշտպանական կետերի կառուցման աշխատանքների մասով հակասական իրավիճակ է ստեղծվել: Կազմակերպության ներկայացուցիչը պնդում է, որ այն իրականացվում է ՊՆ-ի գիտությամբ և համատեղ որոշմամբ, ՊՆ-ն հայտարարում է, որ «ՀՀ ԶՈՒ-ն սահմանային և թիկունքային պահպանության տեղամասերում ամրաշինական և ինժեներական աշխատանքները պատշաճ իրականացնում է և այն իրականացնելու ընթացքում նյութական և ֆինանսական աջակցության կարիք չունի»: ՊՆ-ն նաև տեղեկացրել է, որ կազմակերպությանը ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տվել՝ ավելացնելով, որ «ՈՄԱ»-ի հիշյալ նախաձեռնությունն, ինչպես նաև, առհասարակ, որևէ դրամահավաք ՊՆ-ի հետ համաձայնեցված չէ։
Մի կողմից կա ՊՆ արձագանքը, մյուս կողմից «ՈՄԱ»-ի պնդումը ու այս պարագայում ավելի շատ տպավորություն է ստեղծվում, որ այս թեման, այնուամենայնիվ, քննարկվել ու համաձայնացվել է, բայց դժվար է ասել, թե իշխանական որ կաբինետում և կոնկրետ ում հետ, համենայն դեպս ՊՆ-ի տեղեկացմամբ` ոչ իր: Սակայն, ծրագրի դրամահավաքային ու կազմակերպչական բաղադրիչն ու ծավալը հաշվի առնելով, դժվար թե իշխանության որևէ օղակի հետ դա համաձայնեցված չլիներ:
Ի դեպ, «ՈՄԱ»-ի այս ծրագիրը թաղելու համար իշխանությունը դաշտ է նետել Անդրանիկ Քոչարյանին, ով անդրադառնալով առաջնագծում ինժեներական աշխատանքների իրականացմանը, նշել է, որ չեն կարող ներկայացնել պաշտպանական գծերի աշխատանքների մեծ ծավալը` ոչ թե «ՈՄԱ» հողաթմբերը, այլ հիմնական կառույցները, որոնք էֆեկտիվ բարձրացնում են զինորի կյանքի անվտանգությունը: Անդրանիկ Քոչարյանը նաև հայտնի է նրանով, որ լավ գիտի, թե որ թեման ինչպես տապալի: Հենց միայն իր հայտնվելն ու ինչ-որ թեմային անդրադառնալը` լավով, թե վատով, արդեն իսկ ունակ է վարկաբեկել նույնիսկ առաջին հայացքից տպավորիչ թվացող ցանկացած նախաձեռնություն: Նրան իշխանության մեջ հենց դրա համար էլ պահում և կիրառում են: Ինքս չեմ տիրապետում «ՈՄԱ»-ի կողմից իրականացվող աշխատանքների նախագծին ու դրա բնույթին` պարամետրերից մինչև որակ, բայց այս թեման առաջին պլան բերեց իշխանության տարբեր թևերի հակասություններն ու ինտրիգները»։
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
12:44
12:32
12:13
11:25
11:14
11:02
10:04
09:42
09:24
09:06
08:54
08:35
15:28
15:15
14:49 26.08.26
08:35 27.08.26
15:28 26.08.26
15:02 26.08.26
15:15 26.08.26
08:54 27.08.26
09:49 26.08.26
09:24 27.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02