Այսօր՝ նոյեմբերի 9-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ թաղամասում՝ ժողովրդին հայտնի Չորրորդ գյուղի 10-րդ փողոցում, վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 10-ից ավել պարկուճներ, քարեր, փայտե մահակներ, կոտրված ավտոմեքենաներ և հանցագործության բացահայտման համար կարևոր իրեր: Հայտնաբերվել է նաև BMW մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակին վնասված է: Տեղում պարզվել է, որ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկաններին հաջողվել է կռվի մասնակիցներից 3 հոգու հայտնաբերել և կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Մի կաթիլ մեղրի պատմությունն ա պատճառը եղել: Իրար տվել են, ապա վնասել ավտոմեքենաներ, իսկ «Յաշիկ»-ի միջից մեկը ավտոմատով կրակոցներ արձակեց, մի հոգու տարան հիվանդանոց: Ճիշտն ասած չգիտենք ծեծվելու հետևանքով ա վիրավորվել, թե կրակոցի, բայց եթե ոստիկանները մի քիչ ուշանային, կարող ա սպանություններ լիներ ու դիակներ հավաքեին: Մի քանիսն էլ ծլկեցին, բայց դե ինչքան պետք է փախեփախ մնան, ժամերի կամ օրերի ընթացքում ոստիկանները կբռնեն»: Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
12:44
12:32
12:13
11:25
11:14
11:02
10:04
09:42
09:24
09:06
08:54
08:35
15:28
15:15
14:49 26.08.26
08:35 27.08.26
15:28 26.08.26
15:02 26.08.26
15:15 26.08.26
08:54 27.08.26
09:49 26.08.26
09:24 27.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02