Ստորագրվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման պայմանագիրը։ Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ պայմանագիրը ստորագրել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և խորվաթական Institute IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering (Croatia) («ԻՆՍՏԻՏՈՒՏ ԻԳԽ» Քաղաքացիական ճարտարագիտության հետազոտությունների և զարգացման բաժնետիրական ընկերության տնօրեն Ռոբերտ Պետրոսյանը։
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն իր խոսքում ընդգծել է Հյուսիս-հարավի կառուցման կարևորությունը։ Փոխնախարարը հույս է հայտնել‚ որ IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering (Croatia) IGH-ն իր մասնագիտական կարողություններն արդյունավետորեն կներդնի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման ընթացքում։ Նա նշել է‚ որ ՀՀ ՏԿԵ նախարարությունը մշտապես հասանելի ու պատրաստ կլինի աջակցելու ընկերությանն՝ իրականացվելիք աշխատանքների ընթացքում։ «Ճանապարհային դեպարտամենտ»-ի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը կարևորել է ստորագրվող պայմանագիրը։ Նա հույս է հայտնել‚ որ խորվաթական կազմակերպության հետ համագործակցությունը դրական արդյունք կտա ու կլինի շարունակական։ Արդեն եկող շաբաթ տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպությունը շինարարի հետ կսկսի նախապատրաստական աշխատանքները շինհրապարակում։ Գոռ Ավետիսյանը նույնպես պատրաստակամություն է հայտնեց աջակցելու խորհրդատուին՝ շինարարության ընթացքում իրականացվելիք տեխնիկական հսկողությունը լավագույնս ու արդյունավետությամբ իրականացնելու գործում։ Institute IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering (Croatia) IGH-ի տնօրեն Ռոբերտ Պետրոսյանը շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ ընդգծել է‚ որ ուրախ են Հայաստանի ճանապարհաշինության ոլորտում իրենց մասնագիտական ներդրումն ունենալու հնարավորության համար։ Նա նշել է‚ որ կազմակերպությունը‚ որ պետք է աշխատանքներ ծավալի Հայաստանում‚ հայտնի է իր մեծածավալ գործունեությամբ. այն‚ տեխհսկողությունից բացի‚ իրականացնում է շինարարության հետ կապված մի շարք այլ գործընթացներ նույնպես՝ նախագծում‚ լաբորատոր ուսումնասիրություններ և այլն։ Ռոբերտ Պետրոսյանը շեշտել է‚ որ գիտակցում են ծրագրի կարևորությունը‚ և վստահեցրել‚ որ անելու են առավելագույնը լավագույն արդյունքի համար։ Հիմնադրամից հիշեցնում են, որ նոր կառուցվելիք Քաջարան-Ագարակ 32կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհն ունենալու է 5 նոր փոխհատում, 6 նոր ուղեանց, 920 մետր ընդհանուր երկարությամբ 2 նոր թունել և 17 նոր կամուրջ։
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02