Կառավարությունն իր այսօրվա նիտում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել շուրջ 1,1 մլրդ դրամ՝ դատախազներին դրամական հավելում տրամադրելու համար:
Որոշման հիմնավորմն մեջ նշվում է, որ ԱԺ կողմից 2023-ի մարտի 22-ին ընդունվել և ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով դատախազին՝ որպես առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձի, օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով: Նախագծի հիմքում դրված հաշվարկի համաձայն՝ 2023 թվականի համար դատախազներին հավելումներ վճարելու համար ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 878-Ն որոշմամբ ՀՀ դատախազությանը տրամադրվել է 1,200,000.0 հազ.դրամ, իսկ տարեկան անհրաժեշտ է 2,313,430.9 հազ. դրամ գումար, հետևաբար անհրաժեշտ է լրացուցիչ 1,113,430.9 հազ. դրամ գումար: Առաջարկվող նախագծով նախատեսվում էՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ դատախազությանը հատկացնել 1,113,430.9 հազ.դրամ գումար՝դատախազներին հավելումներ տրամադրելու համար: Նախագծի ընդունմամբ կապահովվի «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններզբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը՝ համաձայն որի՝ Դատախազին, որպես առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձի, սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով, ըստ այդմ՝դատախազներին մեկ տարվա կտրվածքով կտրամադրվի հավելում՝ 2,313,430.9 հազար դրամի չափով:
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02