Հանրապետության կարևորագույն օբյեկտներում հսկողություն իրականացնող` ոստիկանության տասնյակ ծառայողներ մի քանի ամիս է, ինչ որոշակի վայրերում ուժեղացված ծառայություն են իրականացնում, սակայն դրա համար հավելավճարներ չեն ստանում: Այս մասին հայտնեց Yerkir.am-ին ահազանգած քաղաքացին: Բանն այն է, որ, սովորաբար, ոստիկաններն աշխատում են հերթափոխով՝ երկու օրը մեկ, սակայն մի քանի ամիս է, ինչ նրանց աշխատանքի են կանչում օրը մեջ և դրա համար հավելյալ գումար չեն վճարում: Ղեկավարությունը աշխատակիցներին բացատրել է, որ եղած անձնակազմը բավարար չէ ուժեղացված ծառայություն իրականացնելու համար, և որ նման աշխատանքային գրաֆիկը ժամանակավոր է: Մեզ դիմած քաղաքացու պնդմամբ` անմարդկային է օրը մեջ 24 ժամ ծառայություն իրականացնել և դրա համար հավելյալ չվարձատրվել:
Նշված խնդրի կապակցությամբ Yerkir.am-ը զրուցեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ: Նա մեզ հայտնեց, որ եզակի դեպքերում, երբ ուժեղացված ծառայություն է լինում, ոստիկանները նաև հավելյալ են աշխատում, ինչը կանոնակարգված է: Սակայն, ըստ նրա, հնարավոր չէ, որ կարևորագույն օբյեկտներում հսկողություն իրականացնող աշխատակիցներին մի քանի ամիս շարունակ նման ռեժիմով աշխատեցնեն, քանի որ այդ օբյեկտների պահպանության համար մեծ թվով ծառայողների անհրաժեշտություն չկա:
16:50
16:33
16:14
15:52
15:34
14:54
14:37
14:14
14:03
13:48
13:28
13:12
12:59
12:48
12:36
10:47
00:58
00:33
23:35
18:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02