Սկսվել եւ արագ տեմպերով առաջ է ընթանում 2016թ. վերջին շինարարական ծրագիրը Երեւան Ջրի համակարգում: Ճիշտ է, մինչեւ տարեւերջ դեռ ժամանակ կա, կարելի է նոր նախագծերի ձեռնամուխ լինել: Այնուամենայնիվ, շինարարությունը համակարգում մոտենում է ավարտին: Ընթացիք տարին սովորականից «կարճ» է: 2017թ.-ից Հայաստանի բոլոր ջրմուղ ընկերությունները միավորվում են ու կառավարվելու են նոր Օպերատորի կողմից (հայտարարված միջազգային մրցույթում նորից հաղթել է Երեւան Ջրի հիմնադիր ֆրանսիական Veolia Group-ը): Հետեւաբար, անհրաժեշտ է մինչեւ տարեւերջ արածն ամփոփել ու ընկերության ողջ գույքը նոր կազմակերպությանը հանձնել:
Նշված ծրագրով նախատեսվում է Գյուլբենկյան փողոցի թիվ 2/1 շենքի հարակից բակային պոմպակայանից դեպի նույն փողոցի 1, 2, ինչպես նաեւ Սոսեյի փողոցի 2, 4, 6 շենքերը ձգվող հին, մետաղյա ջրագծի փոխարեն կառուցել նորը՝ պոլիէթիլենից: Երկարությունը կազմում է մոտ 160 գծամետր, տրամագիծը՝ 63-ից 160 մմ: Կկառուցվի նաեւ 3 բաժանարար դիտահոր փականային հանգույցով, ինչպես եւ 4 ջրաչափական հոր՝ բաժանորդների համար: Կփոխարինվեն նաեւ այդ 5 շենքերի մուտքագծերի խողովակները: Շինարարության արժեքը 11,5 մլն դրամ է:
Ջրագծի կառուցումը պայմանավորված է գործող խողովակաշարի վթարային վիճակով, տեղում առկա է ջրի արտահոսք, վերանորոգել էլ այն հնարավոր չէ, քանի որ վրան կառուցված են ավտոտնակներ ու այլ շինություններ: Իսկ աշխատանքների ավարտը խոստանում է տարածքի բաշխիչ ցանցի հուսալի շահագործում, կայուն ջրամատակարարում ու վայրկյանում առնվազն 1,8 լիտր ջրի տնտեսում:
Եղանակային բարենպաստ պայմանների դեպքում կապալառուն՝ «Շինմաստեր» ՍՊԸ-ն, խոստանում է աշխատանքներն ավարտել մինչեւ նոյեմբերի վերջը՝ իր հետեւից թողնելով բարեկարգված, ասֆալտապատ տարածք, ինչը, հուսով ենք, կստիպի բաժանորդներին մոռացության տալ շինարարությամբ պայմանավորված անխուսափելի ժամանակավոր անհարմարությունները:
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
18:33
17:45
17:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44