Երեկ Նիցցայում կայացել է «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Yan Girls խմբի հերթական փորձը։
Հիշեցնենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Yan Girls խումբը ներկայացնելու է «Do It My Way» երգը: Մրցութային երգի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է, բառերինը՝ Մալենան և Վահրամ Պետրոսյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, խորեոգրաֆ՝ Վիկա Մարտիրոսյան, հագուստի հեղինակ՝ Ֆաինա Հարությունյան:
Մրցույթը կկայանա նոյեմբերի 26-ին` ժամը 19:00-ին: Yan Girls խումբը ելույթ կունենա 8-րդը: Մրցույթին մասնակցում է 16 երկիր՝ Իսպանիա, Մալթա, Ուկրաինա, Իռլանդիա, Միացյալ Թագավորություն, Հյուսիսային Մակեդոնիա, Էստոնիա, Հայաստան, Լեհաստան, Վրաստան, Պորտուգալիա, Ֆրանսիա, Ալբանիա, Իտալիա, Գերմանիա և Նիդեռլանդներ։
Երեկվանից մեկնարկել է նաև «Մանկական Եվրատեսիլ»-ի առցանց քվեարկությունը: Հայաստանից ևս հնարավոր է քվեարկել Yan Girls-ի օգտին։ Քվեարկության համար պետք է այցելել vote.junioreurovision.tv կայք, դիտել բոլոր ելույթների նախադիտումները, անվճար քվեարկել Հայաստանը ներկայացնող Yan Girls խմբի և ձեր նախընտրած երկու այլ երկրի պատվիրակների օգտին (մրցույթի կանոնների համաձայն` պարտադիր է ընտրել 3 երկիր):
Քվերակությունը կշարունակվի նաև նոյեմբերի 26-ին։ Մրցույթի հաղթողը կորոշվի առցանց քվեարկության և ժյուրիի ձայների միջոցով՝ 50/50 հարաբերակցությամբ: Հաղթող կճանաչվի այն երգը, որը կհավաքի առավելագույն միավոր:
16:39
16:29
16:14
16:03
18:38
17:43
17:26
17:19
17:19
15:37
15:25
15:15
15:03
11:18
11:03
10:35
10:10
09:50
21:13
13:53
15:37 28.08.26
15:03 28.08.26
17:19 28.08.26
11:18 28.08.26
16:03 29.08.26
17:43 28.08.26
16:29 29.08.26
15:25 28.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02