Գրեթե 200 երկրների ներկայացուցիչներ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (COP28) համաձայնության են եկել սկսել հանածո վառելիքի համաշխարհային սպառման նվազեցումը՝ կլիմայի փոփոխությունը կանխելու համար։ Reuters-ը հաղորդում է, որ սա նման առաջին համաձայնագիրն է, որը պետք է վերջ դնի «նավթի դարաշրջանին»։
Երկրները համաձայնագիրը կնքել են Դուբայում՝ երկու շաբաթ տևող դժվարին բանակցություններից հետո։ COP28-ի նախագահ Սուլթան Ահմեդ ալ Ջաբերը համաձայնագիրն անվանել է «պատմական»՝ հավելելով, սակայն, որ իրական հաջողությունը կլինի դրա իրագործումը։
Սա կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի առաջին փաստաթուղթն է, որը կոչ է անում «հեռանալ» հանածո վառելիքից, չնայած փաստաթղթում չի օգտագործվում «փուլ առ փուլ հրաժարվել» արտահայտությունը։ Ըստ հրապարակման՝ ավելի քան 100 երկրներ կոչ էին անում համաձայնագրում ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել նավթի, գազի և ածխի օգտագործումից հրաժարվելու առումով, սակայն Սաուդյան Արաբիայի գլխավորած «ՕՊԵԿ» նավթ արտահանող երկրների կազմակերպությունը դեմ է արտահայտվել դրան։
Համաձայնագիրը կոչ է անում «հեռանալ էներգետիկ համակարգերում հանածո վառելիքի օգտագործումից արդար, կանոնավոր և արդարացի ձևով... որպեսզի մինչև 2050 թվականը հնարավոր լինի հասնել զրոյի՝ գիտության հետ համաքայլ»։ Բացի այդ, կոչ է արվում մինչև 2030 թվականը եռապատկել վերականգնվող էներգիայի կարողությունները։
Համաձայնագրի ստորագրումից հետո երկրները պատասխանատու են այն իրականացնել իրենց ազգային քաղաքականության և ներդրումների միջոցով։
10:50
10:25
10:10
16:29
16:12
15:48
15:34
15:05
14:13
13:58
13:56
13:44
13:23
13:05
12:46
12:44
12:27
12:12
12:03
22:12
12:46 15.08.26
13:58 15.08.26
13:56 15.08.26
12:27 15.08.26
12:44 15.08.26
13:05 15.08.26
14:13 15.08.26
12:03 15.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02