Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոն իր այցն ավարտել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում երկու ղեկավարներն էլ նշել են ԱՄՆ-ի կողմից Կիևին ռազմական օգնության տրամադրման կարևորությունը։ Այս մասին հաղորդում է ABC News-ը։
Ասուլիսի ընթացքում Բայդենը Կոնգրեսին կոչ է արել «գործել» և Զելենսկիին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն երես չի թեքի Ուկրաինայից։ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է ռազմական օգնության նոր փաթեթի մասին՝ 200 միլիարդ դոլարի չափով՝ չնայած հետագա ռազմական օգնության ճակատագիրը մնում է անհայտ։
Բանն այն է, որ Կոնգրեսը չի հաստատել Ուկրաինային լրացուցիչ ռազմական աջակցության՝ Սպիտակ տան ներկայացրած նոր փաթեթը։ Հանրապետականները փաթեթի հաստատման դիմաց պահանջում են ԱՄՆ-ում ներգաղթի և ապաստանի տրամադրման հարցերում բարեփոխումներ իրականացնել։ 110 միլիարդ դոլարի փաթեթն ընդգրկում է 61 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային, ինչպես նաև ֆինանսական միջոցների հատկացում Իսրայելին և օգնություն Գազային։
Բայդենի հետ համատեղ ասուլիսում Զելենսկին շնորհակալություն է հայտարարել աջակցության համար, նաև հույս է հայտնել, որ Կոնգրեսի դեմոկրատները և հանրապետականները կաջակցեն Ուկրաինային։
Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ հնարավոր չի համարում տարածքային որևէ փոխզիջում՝ Ռուսաստանի դեմ հակամարտության կարգավորման համար։
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցությանը, Բայդենը հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ն, անկասկած, կլինի Ուկրաինայի ապագայում», սակայն մինչ այդ պետք է այնպես անել, որ Ուկրաինան հաղթի պատերազմում։
ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից առաջ Զելենսկին այցելել էր ԱՄՆ կոնգրես և հանդիպումներ անցկացրել երկու կուսակցությունների սենատորների, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի նախագահ Մայք Ջոնսոնի հետ։
10:50
10:25
10:10
16:29
16:12
15:48
15:34
15:05
14:13
13:58
13:56
13:44
13:23
13:05
12:46
12:44
12:27
12:12
12:03
22:12
12:46 15.08.26
13:58 15.08.26
13:56 15.08.26
12:27 15.08.26
12:44 15.08.26
13:05 15.08.26
14:13 15.08.26
12:03 15.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02