Ճապոնիայում առաջատար ընդդիմադիր Սահմանադրական-դեմոկրատական կուսակցությունը խորհրդարան է ներկայացրել վարչապետ Ֆումիո Կիսիդայի կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևի նախագիծ՝ նրա գլխավորած Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունում (ԼԴԿ) քաղաքական նվիրատվությունների հանգանակման խախտումների վերաբերյալ աղմկահարույց սկանդալի ֆոնին: Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: Բանաձևի նախագծին արդեն իսկ հավանություն են հայտնել նաև ընդդիմադիր այլ ուժեր, այդ թվում՝ Ճապոնիայի կոմունիստական կուսակցությունը։ Սակայն, ըստ հրապարակման, ընդդիմության քայլը հաջողության շանս չունի՝ հաշվի առնելով ԼԴԿ-ի և իշխող կոալիցիայի գծով նրա գործընկեր «Կոմեյտո» կուսակցության մեծամասնությունը խորհրդարանում: Ակնկալվում է, որ բանաձևի նախագիծը կմերժվի։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ Տոկիոյի դատախազության աղբյուրների՝ իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության խոշորագույն խմբակցության գործիչները վերջին հինգ տարիների ընթացքում կարող են ապօրինաբար անձնական օգտագործման համար յուրացրած լինել հասարակության և բիզնեսի կողմից առնվազն 500 միլիոն իեն (ավելի քան 3,4 միլիոն դոլար) գումարի քաղաքական նվիրատվությունները: Այս աղմկահարույց տեղեկությունների պատճառով Կիսիդան դեկտեմբերի 13-ին պետք է աշխատանքից հեռացնի այս սկանդալում ներգրավված մի շարք նախարարների և այլ պաշտոնյաների։
10:50
10:25
10:10
16:29
16:12
15:48
15:34
15:05
14:13
13:58
13:56
13:44
13:23
13:05
12:46
12:44
12:27
12:12
12:03
22:12
12:46 15.08.26
13:58 15.08.26
13:56 15.08.26
12:27 15.08.26
12:44 15.08.26
13:05 15.08.26
14:13 15.08.26
12:03 15.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02