ARM | RUS |

ՀՀ-ն պատրաստ է տեղակայել ճանապարհային ենթակառուցվածքների 7 անցման կետեր Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա սահմանին. Գնել Սանոսյան

15.12.23 | 14:26

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Դեպի ծով ելք չունեցող երկրների նախարարական հանդիպման շրջանակներում հանդես է եկել ելույթով։

Նախարար Սանոսյանը նկատել է, որ այսօր գլոբալ տնտեսական միջավայրում շարունակում է աճել զարգացող երկրների դերը, օրակարգային են դառնում տնտեսական ու սոցիալական անվտանգության հիմնահարցերը։ Այս համատեքստում Հայաստանը ձևավորվում է տնտեսական զարգացման նոր օրակարգ, որը պահանջում է արդի պայմաններում երկրի կարողությունների հստակ գնահատում, ռեսուրսների նպատակային ուղղորդում և կառավարում, արտաքին ազդեցություններին դիմակայելու կայուն երաշխիքների ձևավորում:

«ՀՀ-ում 2018 թ․ից Կառավարության կողմից իրականացվում են մեծածավալ աշխատանքներ ճանապարհաշինարարության և տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման ոլորտներում։ Նախատեսվող բարեփոխումները միտված են կայուն, հասանելի և անվտանգ ենթակառուցվածք ունենալուն, որը կնպաստի ներպետական և միջազգային փոխադրումների աճին, նոր շուկաների ձևավորմանը, կխթանի ներքին և արտաքին առևտուրը, կօժանդակի տարածքային համաչափ զարգացմանը: Ընդհանուր մարտահրավերները, որոնց բախվում են 32 դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրները` տնտեսական աճը խթանելու, աղքատությունը հաղթահարելու և կայուն զարգացման հասնելու իրենց հավակնություններում, կարող են հաղթահարվել միայն բարելավված տրանսպորտային ենթակառուցվածքներ և ծառայություններ ստեղծելու միջոցով»,-ընդգծել է նախարարը։

Նա նաև հավելել է․ «Վիեննայի գործողությունների տասնամյա ծրագիրը 2014-2024 թվականների համար, ինչպես նաև 2015 թվականի Ադիս Աբեբայի գործողությունների ծրագիրը, միտված են զարգացնելու տրանսպորտային ենթակառուցվածքները, դյուրացնելու սահմանային անցման գործընթացները, նպաստելու դեպի ծով ելք չունեցող երկրների տարանցիկ ներուժի մեծացմանը։ Միջազգային առևտրի և տնտեսական ինտեգրման համաձայնագրերը (օրինակ՝ ՏՐԱՍԵԿԱ, ԹԻԷՆ-Թի, Հյուսիս–հարավ Տրանսպորտային Միջանցք, «Մեկ գոտի մեկ ճանապարհ» և այլն)՝ սահմանելով միջազգային առևտրի և տրանսպորտային քաղաքականության կանոններ, լայն հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանի անդամակցող երկրների համար։ Համահունչ լինելով Վիեննայի ծրագրին՝ Հայաստանը նախաձեռնել և արդեն իսկ իրականացնում է մի շարք խոշոր ենթակառուցվածքային ռազմավարական ծրագրեր։ Հյուսիս–հարավ մայրուղու կառուցումը տրանսպորտային համակարգի զարգացման մեր առաջնահերթությունն է։ Այն երկրի հարավը կկապի հյուսիսին՝ ապահովելով միջազգային ստանդարտներին համապատասխանող տրանսպորտային հաղորդակցություն հարևան երկրների հետ։ Էապես կկրճատվի երթևեկության ժամանակը և տրանսպորտային ծախսերը, կապահովվի տրանսպորտային կապը դեպի Սև ծով և Պարսից ծոց։ Գոյություն ունեցող շուրջ 556 կմ ճանապարհը վերակառուցման արդյունքում կդառնա շուրջ 461 կմ՝ էապես կրճատելով երթևեկության ժամանակը և տրանսպորտային ծախսերը։ Վրաստանի սահմանից Իրանի սահման երթևեկության տևողությունը կկազմի շուրջ 6 ժամ՝ 9-10 ժամվա փոխարեն։ Գոյություն ունեցող միջին արագությունը 60 կմ/ժամից կդառնա միջինում 80-90 կմ/ժամ»։

Նախարարը նկատել է, որ սկսած 2018թ-ից Հայաստանի ճանապարհային ցանցը մեծ տեմպերով բարելավվում և արդիականացվում է՝ հիմնանորոգվում և վերակառուցվում են բազմաթիվ ճանապարհներ (վերականգնվում են տարեկան շուրջ 500 կմ ճանապարհներ), բարեփոխումներ են իրականացվում ճանապարհների սպասարկման և պահպանման ոլորտում, մեր ուշադրության առանցքում են ճանապարհային անվտանգության բարելավման խնդիրները նույնպես: Այս տարի ավարտին է հասցվել նաև Մ6 (Վանաձոր–Ալավերդի–Վրաստանի սահման) միջպետական 51 կմ ճանապարհի արդիականացումը, որը Հայաստանը Վրաստանին կապող ռազմավարական ճանապարհներից է: Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս նաև անցակետերի արդիականացմանը, դրանց թողունակության բարձրացմանը։ Այսպես վերջին տարիներին արդիականացվել են Վրաստանի հետ մեր բոլոր 3 ճանապարհային անցակետերը, արդեն իսկ ավարտել ենք Հայաստանը Վրաստանին կապող Բագրատաշեն - Սադախլո նոր կամրջի կառուցումը։ 2024 թվականից կսկսվեն աշխատանքները Իրանի Իսլամական Հանրապետության հետ անցակետի արդիականացման և թողունակության մեծացման ուղղությամբ։ Ծրագրի արժեքը կազմում է մոտ 24 մլն եվրո, աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականին։

«Հայաստանի համար, որի հետ հարևան 4 երկրներից միայն երկուսը ունեն բաց սահմաններ, առանցքային նշանակություն ունի ավիացիայի ոլորտը։ Covid-19 համավարակից հետո արձանագրվում է կայուն աճ օդային փոխադրումների ոլորտում։ 2022 թվականին օդային ճանապարհով փոխադրված ուղևորների թիվը 54% -ով ավելին էր 2021 թվականի արդյունքներից, իսկ 2023 թվականի 10 ամիսների ընթացքում ուղևորափոխադրումների ծավալը աճել է 55%-ով 2022 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատած և կազմել է 4,7 մլն ուղևոր։ Այս ցուցանիշները նպաստել են նաև ՀՀ-ում գործող նոր ավիաընկերությունների ստեղծմանը և զարգացմանը։ Այս պահի դրությամբ ՀՀ-ում գրանցված են 6 ավիաընկերություններ, որոնք իրականացնում են միջազգային ուղևորափոխադրումներ։ Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանալով դեպի ծով ելք չունեցող երկիր, ՄԱԿ-ի ծովային իրավունքի կոնվենցիայի լիիրավ անդամ է, ինչը թույլ է տալիս օգտվել հարևան երկրների նավահանգիստներից։ Այս ոլորտը կարգավորելու նպատակով մեր կողմից մշակվել է առևտրային ծովագնացության ոլորտը կանոնակարգող օրենսդրական փաթեթ, ինչը թույլ կտա ստեղծել իրավական պայմաններ նավերի հայկական դրոշի տակ նավարկության համար»,-ընդգծել է նախարար Սանոսյանը։

Նախարարը նշել է , որ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև տարածաշրջանային երկրների տարանցիկ պոտենցիալը մեծացնելու, տարածաշրջանային երկրների միջև նոր կապեր ստեղծելու, տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու նպատակով Հայաստանի կողմից 2023թ․ հոկտեմբերի 26-ին Թբիլիսյան միջազգային համաժողովի ընթացքում ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։

Այս ծրագրով մեր երկիրը պատրաստակամություն է հայտնում կառուցել և վերակառուցել բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք կապահովեն տրանսպորտային հաղորդակցությամբ տարածաշրջանային երկրները հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք ուղղություններով։ Մասնավորապես, Հայաստանը պատրաստ է տեղակայել ճանապարհային ենթակառուցվածների 7 անցման կետեր Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա սահմանին, ապահովել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հաղորդակցություն, վերականգնելով երկաթուղային ենթակառուցվածքի 4 տարբեր հատվածներ և տեղակայել 4 անցման կետեր Հայաստան-Ադրբեջան և 1 անցման կետ Հայաստան-Թուրքիա սահմանին։

Խաղաղության խաչմերուկի սկզբունքներն են՝

Բոլոր ենթակառուցվածքները, այդ թվում՝ ճանապարհները, երկաթուղիները, օդուղիները, խողովակաշարերը, մալուխները և էլեկրահաղորդման գծերը գործում են սուվերենության և իրավազորության ներքո այն երկրների համար, որոնց տարածքով դրանք անցնում են։

Ամեն երկիր, իր պետական գերատեսչությունների միջոցով իրականացնում է սահմանային և մաքսային վերահսկողություն, ինչպես նաև ապահովում է մարդկանց, բեռների և տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժը։

Բոլոր ենթակառուցվածքները կարող են օգտագործվել թե միջպետական, թե ներքին փոխադրումներում։

Երկրները օգտվում են բոլոր ենթակառուցվածքներից փոխադարձության և հավասարության հիմունքների վրա։

Կարևոր է ընդգծել նաև ենթակառուցվածքների որակի բարելավման անհրաժեշտությունը, որը կառավարության հիմնական ուղենիշերից է և մեր որդեգրած քաղաքականությունն այս հարցում ուղղված է՝ ժամանակակից տեխնոլոգիաների և ինովացիաների օգնությամբ, նոր գիտելիքների և կարողությունների խթանմամբ, վերահսկողության մեխանիզմների ընդլայնմամբ բարձացնել նաև ենթակառուցվածքների որակը»,-եզրափակել է ՏԿԵ նախարարը։


Հայ ժողովուրդն անկեղծ ձգտում ունի հանքարդյունաբերությունը զարգացնելու, ապագան շատ պայծառ է. Էնդրյու Թեյք

Հայ ժողովուրդն անկեղծ ձգտում ունի հանքարդյունաբերությունը զարգացնելու, ապագան շատ պայծառ է....

15:44

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական...

15:26

Փաշինյանին հրավիրել են Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

Փաշինյանին հրավիրել են Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ...

15:17

Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից

Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր»...

15:02

Հայ ժողովուրդն անկեղծ ձգտում ունի հանքարդյունաբերությունը զարգացնելու, ապագան շատ պայծառ է. Էնդրյու Թեյք

Հայ ժողովուրդն անկեղծ ձգտում ունի հանքարդյունաբերությունը զարգացնելու, ապագան շատ պայծառ է....

14:38

Վստահ եմ՝ Գյումրին կանգնելու է մեր ազգային արժանապատվության, հավատքի ու ինքնիշխանության պաշտպանության դիրքերում. Սամվել Կարապետյան

Վստահ եմ՝ Գյումրին կանգնելու է մեր ազգային արժանապատվության, հավատքի ու ինքնիշխանության...

14:00

Փաշինյանին հրավիրել են Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

Փաշինյանին հրավիրել են Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ...

12:45

Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի...

12:19

21-րդ դարի քրիստոնյան չի կարող լինել առանց Աստվածաշնչի քրիստոնյա. Միքայել Սրբազան

21-րդ դարի քրիստոնյան չի կարող լինել առանց Աստվածաշնչի քրիստոնյա. Միքայել...

12:03

«Ինչու՞ ես Արծվաշենը մոտ բերում, ինչքա՞ն ես մոտ բերում»․ Ընդդիմադիր պատգամավորը համոզված է՝ Փաշինյանը նոր զիջում է անելու

«Ինչու՞ ես Արծվաշենը մոտ բերում, ինչքա՞ն ես մոտ բերում»․ Ընդդիմադիր պատգամավորը համոզված է՝...

09:18

Պուտինը հատուկ ռազմական գործողության արդյունքներն է ամփոփել 2026

Պուտինը հատուկ ռազմական գործողության արդյունքներն է ամփոփել...

09:03

Պուտինը հատուկ ռազմական գործողության արդյունքներն է ամփոփել 2026

Պուտինը հատուկ ռազմական գործողության արդյունքներն է ամփոփել...

09:03

Պուտինը հատուկ ռազմական գործողության արդյունքներն է ամփոփել 2026

Պուտինը հատուկ ռազմական գործողության արդյունքներն է ամփոփել...

09:03

Պուտինը հատուկ ռազմական գործողության արդյունքներն է ամփոփել 2026

Պուտինը հատուկ ռազմական գործողության արդյունքներն է ամփոփել...

09:03

Պուտինը հատուկ ռազմական գործողության արդյունքներն է ամփոփել 2026

Պուտինը հատուկ ռազմական գործողության արդյունքներն է ամփոփել...

09:03

Պուտինը հատուկ ռազմական գործողության արդյունքներն է ամփոփել 2026

Պուտինը հատուկ ռազմական գործողության արդյունքներն է ամփոփել...

09:03

Պուտինը հատուկ ռազմական գործողության արդյունքներն է ամփոփել 2026

Պուտինը հատուկ ռազմական գործողության արդյունքներն է ամփոփել...

09:03

Պուտինը հատուկ ռազմական գործողության արդյունքներն է ամփոփել 2026

Պուտինը հատուկ ռազմական գործողության արդյունքներն է ամփոփել...

09:03

Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ

Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական...

11:30

Արագածոտնի դպրոցներից մեկում սովորող 7 տղաներ սեռական բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա նկատմամբ

Արագածոտնի դպրոցներից մեկում սովորող 7 տղաներ սեռական բնույթի գործողություններ են իրականացրել...

11:26

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02