«2023 թվականին ունեցել ենք շատ տաք հունվար, երբ օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 2-3 աստիճանով և տեղումները եղել են նորմայից խիստ պակաս՝ կազմելով ամսական նորմայի 18-30 %-ը»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտնեց Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Նրա խոսքով, տարվա ընթացքում ունեցել ենք շատ տաք մարտ ամիս, երբ օդի միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 5-6 աստիճանով, սական տեղումների քանակը եղել է ավել՝ 120-170%-ով։ «Անոմալիաներով աչքի է ընկել հունիս ամիսը, երբ արձանագրվել է շատ առատ տեղումներ, տեղումների քանակը կազմել է կլիմայական նորմայի 120-170 %-ը։ Իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում տեղումները ավել են եղել՝ 200-300%, առանձին տեղերում մինչև 400%»,- հայտնեց Սուրենյանը։ Նա նշեց, որ հունիսին արձանագրվել է կարկտահարությունների շատ մեծ դեպքեր, տեղատարափ տեղումներ, որոնք առաջացրել են սելավներ։ «Անոմալիաներով աչքի է ընկել 2023 թվականի նոյեմբերը, որը եղել է շատ տաք, օդի ջենմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 4-6 աստիճանով, տեղումները՝ նորմայի սահմաններում»,-ասաց Սուրենյանը և, նշելով, որ դեկտերմբերն նույնպես անոմալ տաք է եղել՝ օդի ջեմաստիճանը բարձր է 5-6 աստիճանով, հավելեց. «Մենք ուենացանք կլիմայական ռեկորդներ, դեկտեմբերի երրորդ տասնօրյակում Արարատյան դաշտավայրում օդի ջերմաստիճանը բարձրացավ 16-17.5 աստիճանի, ինչը 3 աստիճանով գերազանցեց դեկտեմբերի երրորդ տասնօրյակում պատմականորեն երբևէ արձանագրված առավելագույն ջերմաստիճանները»։ Սուրենյանի խոսքով՝ հարյուր տարվա վիճակագրությամբ միջին ամսական և ցերակային ժամերին արձանագրված առավելագույն ջերմաստիճանով վերջին 100 տարիների ընթացքում այս տարվա դեկտեմբերը պատմականորեն ամենատաք ամիսն էր։ «Առաջիկա 5 օրերին օդային տաք հողանքները չեն նահանջելու, մինչև հունվարի 5-6-ը ներառյալ մենք գտնվելու ենք այդ տաք օդի ազդեցության գոտում։ Անոմալ բարձր ջերմային ֆոնը պահնպանվելու է և հանրապետության ողջ տարածքում լինելու է առանց տեղումների եղանակ»,- ասաց Գագիկ Սուրենյանը և նշեց, որ տաք հոսանքների ներթափանցման դեպում հունվարին Լոռիում, տավուշում և Սյունիքի հովտային գոտիներում առավելագույն ջերմաստիճանները կարող են հասնել 16-20 աստիճանի։
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
12:44
12:32
12:13
11:25
11:14
11:02
10:04
09:42
09:24
09:06
08:54
08:35
15:28
15:15
14:49 26.08.26
08:35 27.08.26
15:28 26.08.26
15:02 26.08.26
15:15 26.08.26
08:54 27.08.26
09:49 26.08.26
09:24 27.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02