Հայաստանի ղեկավարության՝ Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու որոշումից հետո Մոսկվան ադրբեջանական կողմի հետ դիտարկում է բոլոր հարցերը, որոնք վերաբերում են Ղարաբաղում խաղաղապահների առկայությանը, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Նա հիշեցրել է, որ «ռուսական խաղաղապահ զորակազմը ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան»։ «Այդ փաստաթուղթը ոչ ոք չի չեղարկել։ Դրանում նախատեսված է, որ մեր խաղաղապահները տարածաշրջանում են գտնվելու 5 տարվա ընթացքում, այսինքն՝ մինչեւ 2025թ. նոյեմբեր՝ հետագա երկարացման հնարավորությամբ»,- ավելացրել է նա։ «Հասկանալի է, որ իրավիճակը «հողի վրա» արմատապես փոխվել է Հայաստանի ղեկավարության՝ Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու որոշումից հետո, որն ամրագրվել է ԵՄ հովանու ներքո անցկացված գագաթաժողովներում՝ սկսած Պրահայի հանդիպումից 2022թ. հոկտեմբերին»,- նշել է Գալուզինը։ «Այժմ մենք դիտարկում ենք բոլոր հարցերը, որոնք վերաբերում են Ղարաբաղում խաղաղապահների առկայությանը, բացառապես ադրբեջանական կողմի հետ։ Դա տեղի է ունենում փոխադարձ հարգանքի եւ կառուցողական մթնոլորտում»,- ընդգծել է նա։
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
12:44
12:32
12:13
11:25
11:14
11:02
10:04
09:42
09:24
09:06
08:54
08:35
15:28
15:15
14:49 26.08.26
08:35 27.08.26
15:28 26.08.26
15:02 26.08.26
15:15 26.08.26
08:54 27.08.26
09:49 26.08.26
09:24 27.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02