ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ընդգծում է՝ Ադրբեջանի նախագահը բացահայտ սպառնալիքներ է հնչեցնում, իսկ Հայստանի իշխանական թիմը երկրում արհեստական օրակարգեր է առաջ բերում՝ զուգահեռաբար վստահեցնելով, թե «խաղաղություն» են բերում։
«Իսկ թե որն է սրանց դրոշակ դարձած «խաղաղությունը», արդեն բոլորը գիտեն` մահ ու հայրենազրկություն»,- նշում է Աբրահամյանը։ «Ադրբեջանի նախագահը Ֆրանսիայի նկատմամբ չկշռադատված գործողությունների ֆոնին հայտարարում է, որ Փարիզը Հայաստանին պատրաստում է պատերազմի: Փաստացի՝ իր ագրեսիան հետագայում արդարացնելու նպատակով Ադրբեջանը 2 խնդիր է լուծում` Ֆրանսիայի դեմ հակաքարոզչության շրջանակներում վերջինիս պատերազմ հրահրողի որակում է տալիս, իսկ իր` պատերազմի գնալու հնարավոր նախաձեռնությունն ի սկզբանե Հայաստանի «գրպանը գցում»: Ադրբեջանի` օրը մեջ Հայաստանի իշխանությանը «շառով տալու» և քոթակելու պայմաններում փաշինյանական խմբակի տարբեր դեմքեր, շառից-փորձանքից հեռու լոգիկայի ներքո, երկրի ներսում արհեստական օրակարգեր են մտածում, փորձում դաշտը լցնել աղբով: Մեկ քաղաքապետարանն է թեման իր վրա քաշում, մեկ մայրուղուց վաղուց «աբոչինա» շուռ տված անդրանիկքոչարյանական զանգվածն է իր հանձնաժողովն այս կամ այն կողմ անում, մեկ ինչ-որ զրոյական նշանակության միջադեպ են առաջին պլան բերում: Մի խոսքով, շարքը երկար է: Դե, թող Ադրբեջանն անթաքույց սպառնա պատերազմով, մեկ է` սրանք էլ էստեղից գոռում են` մենք գնում ենք խաղաղության ճանապարհով: Իսկ թե որն է սրանց դրոշակ դարձած «խաղաղությունը», արդեն բոլորը գիտեն` մահ ու հայրենազրկություն»,- սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:
16:43
16:18
16:18
16:02
15:03
14:58
14:04
13:29
11:01
10:14
09:48
09:22
09:03
20:53
20:46
20:36
20:19
20:12
19:03
21:12
20:53 03.05.26
14:58 04.05.26
19:03 03.05.26
10:14 04.05.26
20:12 03.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
20:19 03.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44