ARM | RUS |

Աննկուն պահել Ղևոնդյանց ու Վարդանանց ոգին հայոց մեջ, դիմակայել ժամանակի փորձություններին, պահպանել այն, ինչը նվիրական է և սուրբ, արժեքավոր ու հարազատ․ Ամենայն Հայոց Կաթողիկոս

06.02.24 | 19:28

Փետրվարի 6-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք․ Վաղարշապատ), Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ։ Սրբազան արարողությանը ներկա էին hայաստանյան թեմերից Սուրբ Էջմիածնում համախմբված 243 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբանությունը և բազմաթիվ հավատավոր հայորդիներ։ Պատարագիչն էր Արմավիրի թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր սպասավոր Արժանապատիվ Տ. Ահարոն քահանա Գրիգորյանը։

Տեր Հայրը, իր քարոզում անդրադառնալով օրվա խորհրդին, պատգամեց Սրբոց Ղևոնդյանց օրինակով թոթափել վախը, անտարբերությունը և քաջությամբ պայքարել քրիստոնեական ու ազգային արժեքների պահպանմանը սպառնացող վտանգների դեմ։ Սուրբ Պատարագի ավարտին քահանայից դասը մեկտեղվեց Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում։ Հավաքի առիթով ողջույնի խոսք ասաց Շիրակի թեմի առաջնորդ և քահանայից հավաքների կազմակերպիչ հանձնախմբի պատասխանատու Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Այնուհետև «Հանրակրթական ծրագրերի փոփոխությունների մասին (Հայոց Պատմություն առարկա)» զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։ Հայր Սուրբը ներկայացրեց Մայր Աթոռի դիրքորոշումները հանրակրթական առարկայական չափորոշիչների նախագծի, «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի և 7-րդ դասարանի «Հայոց Պատմություն» դասագրքում տեղ գտած բացթողումների վերաբերյալ։ Թեմայի շուրջ ծավալվեցին քննարկումներ։ Ապա տեղի ունեցավ ավանդական շնորհաբաշխությունը: Ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում երկարամյա վաստակի, նվիրյալ և արդյունավոր հովվական ծառայության` մի շարք եկեղեցականների շնորհվեց ավագ քահանայության պատիվ, ծաղկյա փիլոն և լանջախաչ կրելու իրավունք։ Ավագ քահանայության պատվի արժանացան Ֆրանսիայի թեմից Արժանապատիվ Տ․ Գառնիկ քահանա Կարապետյանը և Տ․ Անդրանիկ քահանա Մալճյանը, Կրասնոդարի և Հյուսիային Կովկասի Հայոց թեմից Արժանապատիվ Տ․ Կոմիտաս քահանա Հարությունյանը։ Ծաղկյա փիլոն կրելու իրավունք շնորհվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետությունում սպասավորող Արժանապատիվ Տ․ Հովհաննես քահանա Քեսաբլյանին, Արարատյան Հայրապետական թեմից Արժանապատիվ Տ․ Հովհաննես քահանա Մարուքյանին և Տ․ Արսեն քահանա Սարոյանին, Մասյացոտնի թեմից Արժանապատիվ Տ․ Դերենիկ քահանա Միքայելյանին և Տ․ Եփրեմ քահանա Հարությունյանին, Գեղարքունյաց թեմից Արժանապատիվ Տ․ Ներսես քահանա Սահակյանին, Շիրակի թեմից Արժանապատիվ Տ․ Հուսիկ քահանա Գրիգորյանին, Կոտայքի թեմից Արժանապատիվ Տ․ Արիստակես քահանա Բաղալյանին, Ուկրաինայի հայոց թեմից Արժանապատիվ Տ․ Աբգար քահանա Գըլըճյանին, Տ․ Վարագ քահանա Յապարյանին և Տ․ Վարդան քահանա Ադամյանին, իսկ Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի Հայոց թեմից Տ․ Գրիգորիս քահանա Պողոսյանին։ Քահանայական լանջախաչ կրելու իրավունքի արժանացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույցներում պաշտոնավարող Արժանապատիվ Տ․ Վաչագան քահանա Գյուրջյանը և Տ․ Մովսես քահանա Սահակյանը, Մասյացոտնի թեմից Արժանապատիվ Տ․ Հարություն քահանա Հակոբյանը, Գեղարքունյաց թեմից Արժանապատիվ Տ․ Նարեկ քահանա Այվազյանը, Տավուշի թեմից Արժանապատիվ Տ․ Աբգար քահանա Կարապետյանը, Վիրահայոց թեմից Արժանապատիվ Տ․ Ղևոնդ քահանա Թազայանը և Տ․ Հովսեփ քահանա Հարությունյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից Արժանապատիվ Տ․ Հայկազուն քահանա Սահակյանը։ Պարգևաբաշխության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականաց դասին բերեց իր օրհնությունն ու հայրապետական պատգամը: Շնորհավորելով ներկաներին Սրբոց Ղևոնդյանց տոնի առիթով` Նորին Սրբությունն ընդգծեց, որ ինչպես դարեր շարունակ, այսօր ևս առիթ է Սրբոց Ղևոնդյանց քահանայից պայծառ օրինակի և սխրանքի լույսի ներքո անդրադառնալու հոգևորականի առաքելությանը և արժևորելու եկեղեցականների նվիրյալ ծառայությունն ազգային և հոգևոր կյանքում։ «Ազգային մտապատկերում Սուրբ Ղևոնդյանք մարմնացումն են «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» հերոսական ոգու, որով մեր ժողովուրդը իր պատմության տարբեր հանգրվաններում Ավարայրի գոյամարտ է մղել աստվածապարգև իր անկախ ու ազատ կյանքի և իր ինքնության անխաթար պահպանության համար։ Սիրելի հոգևոր հայրեր, այս պայքարը թվում է, թե շարունակական է մեր ազգի լինելիության, մեր արդար իրավունքների ու համազգային շահերի պաշտպանության համար։ Մեր Սուրբ Եկեղեցու և եկեղեցականաց տերունապատվեր ծառայությունն ու պատասխանատվությունը մեր ժողովրդի և հայրենյաց նկատմամբ մշտական է և անընդմիջելի՝ աննկուն պահելու Ղևոնդյանց ու Վարդանանց ոգին հայոց մեջ, դիմակայելու ժամանակի փորձություններին, պահպանելու այն, ինչ ազգային կյանքում նվիրական է և սուրբ, արժեքավոր ու հարազատ։ Այսօր պատմության դժվարին շրջափուլ է ապրում մեր ժողովուրդը, մեր սրբազան հայրենիքը։ Բռնազավթված է Արցախը, անվտանգային մարտահրավերների առջև է մեր նահատակ զավակների արյամբ, համայն ազգի զոհողություններով կերտված հայոց անկախ պետականությունը, հարվածների ներքո են մեր ժողովրդի նվիրական ընկալումներն ու ազգային-հոգևոր արժեհամակարգը, թիրախավորվում է նաև Հայոց Եկեղեցին»,- նշեց Նորին Սրբությունը՝ ցավ ի սիրտ արձանագրելով, որ հայ հասարակության մեջ սերմանվում ու արմատավորվում են ստեղծված ծանր իրավիճակի հետ հաշտվողական տրամադրություններ՝ տկարացնելով չարին ու չարիքին ընդդիմանալու ոգին։ Վկայակոչելով Պողոս առաքյալի պատգամը՝ «Որովհետև Աստված մեզ երկչոտության ոգի չտվեց, այլ՝ զորության, սիրո և զգաստության» (Բ Տիմ․ Ա 7), Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց ներկաներին․ «Այդ զորության, սիրո և զգաստության ոգով պետք է շարունակենք հոգևոր մեր առաքելությունը՝ հայորդյաց սրտերում զորացնելով հավատն ու հույսը վաղվա օրվա նկատմամբ, սերմանելու հունդերը մեր լուսավոր գալիքի տեսլականի։ Նույնն է առաքելությունը, նույնն է պատասխանատվությունն ու պարտականությունը մերօրյա Ղևոնդյանց քահանաներիդ, որպեսզի ձեր անդուլ և հետևողական աշխատանքով հետպատերազմյան այս թմբիրից դուրս բերվի մեր ժողովուրդը և իր հայրենական ու ազգային կյանքը ամրորեն վերախարսխի դարերի փորձությունների բովով թրծված հայրենանվիրումի ու ազգասիրության վրա։ Մեր ազգի արժանապատիվ կյանքի վերակերտման հիմքում վերստին պետք է անկյունաքար դառնա մեր ազգային-հոգևոր արժեհամակարգը, որը շաղախյալ է մեր ժողովրդի բազմադարյա տառապանքներով ու հոգևոր խիզախումներով և ճշմարիտ բանալին է մեր հավաքական կամքի և ոգու հաղթության»։ Նորին Սրբությունը կոչ արեց եկեղեցականներին ամենայն ջանք գործադրել, որպեսզի համընդհանուր մերժման ու դատապարտման արժանանան անարդարություններն ու անիրավությունները, և կասեցվեն մեր ժողովրդի միասնությունը խաթարող և ուժերը ջլատող ընթացքներն ու խոտելի երևույթները։ «Սիրելի հոգևոր հայրեր, մեր Սուրբ Եկեղեցու հանձնառությունն է բոլոր ժամանակներում, հավատարիմ ու նվիրյալ մնալով մեր Տեր Հիսուս Քրիստոսի վարդապետությանը և քրիստոնեական անխախտ արժեհամակարգին, հովվել ու հոգատարել հայոց ազգին, ամրապնդել «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» ոգին, ծառայել խաղաղ ու ապահով հայրենիքի կերտմանը, հայեցի դաստիարակությամբ և ազգային գիտակցության ամրապնդմամբ ամենուր յուրովսանն նպաստել հայ ինքնության անաղարտ պահպանությանը և մեր ազգի ու հայրենիքի անսասանությունը»,- ասաց Հայոց Հովվապետը՝ կարևորելով հոգևորականների սրբազան առաքելությունը՝ աստվածահաճո ընթացքներով ուղղորդելու և փրկության առաջնորդելու նրանց խնամքին հանձնված ժողովրդին։ Իր խոսքում Նորին Սրբությունը, շնորհավորելով պարգևների արժանացած քահանա հայրերին, տոնի առիթով նաև իր գնահատանքը բերեց թեմակալ առաջնորդներին, քահանայից դասին, եկեղեցական կառույցներում և ի սփյուռս աշխարհի սպասավորող ողջ հոգևորականությանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց ամենքին Բարձրյալն Աստծո զորակցությունը, աննվազ ուժ ու կորով՝ ի սպասավորություն աշխարհասփյուռ հայ ժողովրդի, ի զորացում և ի փառս Հայրենիքի և ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու։


Երեք նախարարությունների անվանումները կփոխվեն

Երեք նախարարությունների անվանումները կփոխվեն

21:13

Քաղաքական ձերբակալությունների միջոցով փորձ է արվում հանրության ուշադրությանը շեղել. Ստեփան Դանիելյան

Քաղաքական ձերբակալությունների միջոցով փորձ է արվում հանրության ուշադրությանը շեղել. Ստեփան...

13:53

Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ․ Նիկոլ Փաշինյան

Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝...

13:36

ՔՊ-ական Արփինե Դավոյանը բացահայտ ստում է․ տունը, որտեղ ապրում է Արամայիս Թախմազյանը, պատկանում է Եկեղեցուն, ոչ թե Կաթողիկոսին․ փաստաբան

ՔՊ-ական Արփինե Դավոյանը բացահայտ ստում է․ տունը, որտեղ ապրում է Արամայիս Թախմազյանը, պատկանում է...

13:19

Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է նոր զիջումների․ Աննա Գրիգորյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է նոր զիջումների․ Աննա...

13:09

Հայաստանը Ռուսաստանի վրա ոչ մի բան չի գցում․ հարգանք ենք ակնկալում․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը Ռուսաստանի վրա ոչ մի բան չի գցում․ հարգանք ենք ակնկալում․ Նիկոլ...

12:59

Պետք է լինի ոչ թե ԿԳՄՍՆ, այլ՝ Բովանդակության նախարարություն. նույն դեմքի արտահայտությունները, հասկացա լավ, չենք անում. Փաշինյանի առաջարկը չոգևորեց

Պետք է լինի ոչ թե ԿԳՄՍՆ, այլ՝ Բովանդակության նախարարություն. նույն դեմքի արտահայտությունները,...

12:44

Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության առաջին բաժնի առաջին կարգի երկու մասնագետներն ազատվել են աշխատանքից

Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության առաջին բաժնի առաջին կարգի երկու մասնագետներն...

12:32

Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին․ Մայր Աթոռ

Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է...

12:13

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները վաղվա դատական նիստին չեն ներկայանալու

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները վաղվա դատական նիստին չեն...

11:25

Եկեղեցում թող պաշտոնապես ամրագրեն, որ կուսակրոնությունը հանում են․ Ռուբեն Ռուբինյան

Եկեղեցում թող պաշտոնապես ամրագրեն, որ կուսակրոնությունը հանում են․ Ռուբեն...

11:14

Թիվ 52 ավտոբուսում կրակ է բռնկվել. Մանրամասներ

Թիվ 52 ավտոբուսում կրակ է բռնկվել. Մանրամասներ

11:02

Կատարի վարչապետը կմեկնի Իրան՝ քննարկելու դիվանագիտական կարգավորումն ու Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը

Կատարի վարչապետը կմեկնի Իրան՝ քննարկելու դիվանագիտական կարգավորումն ու Հորմուզի նեղուցում տիրող...

10:04

Սոցցանցերն ընդդեմ կադրերի հոսունության․ բացահայտվել է թվային հաղորդակցության անսպասելի ազդեցությունը

Սոցցանցերն ընդդեմ կադրերի հոսունության․ բացահայտվել է թվային հաղորդակցության անսպասելի...

09:42

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել չշտապել կազմակերպությունից ՀՀ–ի դուրս գալու վերաբերյալ իրադարձությունները կանխագուշակելու հարցում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել չշտապել կազմակերպությունից ՀՀ–ի դուրս գալու վերաբերյալ...

09:24

Օգոստոսի 27-ին հոսանքազրկվող հասցեները

Օգոստոսի 27-ին հոսանքազրկվող հասցեները

09:06

Սևանում ջրասուզակը լճից դուրս է բերել տղամարդու մարմին, պարանոցին կապված քար է եղել

Սևանում ջրասուզակը լճից դուրս է բերել տղամարդու մարմին, պարանոցին կապված քար է...

08:54

Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի

Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի

08:35

ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում դադարեցրել է վիզայի հարցազրույցների նշանակումը

ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում դադարեցրել է վիզայի հարցազրույցների...

15:28

Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան

Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն...

15:15

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02