Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար Վահան Գալստյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Հարգելի՛ գործընկերներ, այլ աշխատանքի անցնելու հրավերով պայմանավորված` 2024թ. ապրիլի 1-ից դադարեցնում եմ աշխատանքս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնում: Ուղիղ 2 տարի տևած աշխատանքային գործունեությանս ընթացքում ձգտել եմ անել ամեն ինչ՝ ի շահ աշխատակազմի և համայքի: Հուսով եմ, որ ներդրած ջանքերի դրական արդյունքներն աշխատակազմի վրա իր ազդեցությունը կունենա նաև իմ պաշտոնավարման ավարտից հետո: Աշխատակազմի քարտուղարի լիազորությունները ստանձնելու առաջին օրվանից աշխատանքիս վերաբերվել եմ որպես Երևան քաղաքին և հարազատ վարչական շրջանին ծառայելու հնարավորություն, որն իրացրել եմ մեծագույն նվիրումով: Շնորհակալ եմ մեր քաղաքական թիմին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավարներ Sash Katvalyanին և Արման Բարխուդարյանին` այդ հնարավորությունն ինձ ընձեռելու և համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Միասին տեսել ենք շատ ծանր և ճգնաժամային իրավիճակներ, սակայն առաջ ենք շարժվել՝ արձանագրելով էական ձեռքբերումներ ու հաջողություններ: Շնորհակալ եմ մեր հզոր թիմին և աշխատակազմին` նվիրված և արդյունավետ աշխատանքի համար։ Շնորհակալ եմ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին, մեզ հետ համագործակցած բոլոր գործընկերներին և կառույցներին։ Հ.Գ. Ավելորդ շահարկումներից խուսափելու համար` նշեմ, որ տեղափոխվում եմ այլ աշխատանքի և շարունակելու եմ ծառայել Երևան քաղաքին ու երևանցիներին։ Հարգանքով` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Վահան Գալստյան»,- գրել է նա։
09:18
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
11:30
11:26
11:02
10:36
10:19
10:02
12:18
12:03
10:37
10:19
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02