Փետրվարի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ «ազդրի միջին երրորդի դրսային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։ Նրան հիվանդանոց տեղափոխող անձինք հայտնել են, որ վնասվածքը ստացել է սպորտային մարզասրահում մարզվելիս՝ երկաթների վրա ընկնելու հետևանքով։ Կարճ ժամանակում ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ հիվանդանոցում հայտնած տեղեկությունը իրականության հետ կապ չունի։ Այդ օրը՝ ժամը 14։30-ի սահմաններում, Ծովասար բնակավայրի Բադալ Մուրադյանի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճում բասկետբոլի խաղի ժամանակ միջանձնային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Գեղարքունիքի մարզի բնակիչ 17-ամյա տղան սպորտային մարզասրահին կից ուսուցչի գրառումների համար նախատեսված սենյակում դանակով հարվածել է իր հասակակցի ազդրին։ Ոստիկանները հայտնաբերում են կասկածյալի հորը, ով հայտնում է, որ հանցագործության գործիք դանակը իր տղան տվել է իրեն և ինքը պատրաստ է այն ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորն ու կասկածյալը սովորում են նույն դպրոցի 11-րդ դասարանում։
09:18
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
11:30
11:26
11:02
10:36
10:19
10:02
12:18
12:03
10:37
10:19
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02